ARM | RUS |

Ընդդիմությունը պետք է այսօր արդեն առաջ քաշի ՀԱՊԿ-ում անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու պահանջը. Անդրիաս Ղուկասյան

13.04.18 | 15:49

Արդի աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք, իմ համոզմամբ, կարևոր նշանակություն ունեն նաև այսօր ընդդիմության քաղաքական օրակարգը ձևավորելու համար։ Այս մասին նշված է Հայաստանի քաղաքացիներին Անդրիաս Ղուկասյանի ուղերձում:


Առաջինը.

Ռուսաստանի հետ առճակատման հետևանքով փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը հետխորհրդային պետություններում վերջին 25 տարիների ընթացքում ձևավորված անօրինական կապիտալների նկատմամբ։ ԱՄՆ-ն ստեղծել է օրենսդրական հիմքեր, որոնք թույլ են տալիս առգրավել ռուսական օլիգարխիայի կապիտալները։ Անկասկած, Արևմուտքի այս քաղաքականությունը չի սահմանափակվելու միայն ռուսական օլիգարխների սեփականության առգրավումով, այն ընդլայնվելու է և շատ շուտով հերթը հասնելու է նաև Հայաստանի վերնախավի կուտակած անօրինական հարստությանը։

Ըստ հրապարակված փորձագիտական գնահատականների, յուրաքանչյուր տարի Հայաստանում իշխող վարչակազմի կողմից տարբեր կոռուպցիոն եղանակներով ազգային տնտեսությունից յուրացվում է և երկրից դուրս է բերվում մոտ մեկ միլիարդ դոլարի չափ գումար՝ ինչը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը։

Կոռուպցիայի այսպիսի բարձր աստիճանը զրկում է տնտեսությունը ընդլայնելու, բնակչությունը աշխատանքով և նորմալ եկամուտներով ապահովելու հնարավորությունից։ Այս իրողությունը հայտնի է բոլորին։ Ընդդիմության խնդիրն է այսօր ոչ միայն արգելափակել Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում, այլ նաև ապահովել անօրինական հարստությունը պետությանը սահուն ու անցնցում եղանակով հետ վերադարձնելու գործընթացը։ Բնականաբար, ընդդիմությունը պետք է ժողովրդից մանդատ ստանա կառավարության հետ այս օրակարգով բանակցություններ սկսելու համար։

Վերջին երկու տասնամյակներում Հայաստանում ձևավորված անօրինական հարստության չափը առնվազն երեք անգամ գերազանցում է երկրի արտաքին պարտքը։ Ակնհայտ է, որ այդ պարտքի մարման հարցը պետք է լուծել անօրինական հարստությունը պետությանը վերադարձնելու միջոցով և ոչ թե ժողովրդի ուսերին դրված հարկային բեռը ավելացնելու հաշվին։

Այս նոր պայմաններում, երբ Արևմուտքը այլևս աչք չի փակում անօրինական կապիտալների երևույթի նկատմամբ և դիմում է այդ կապիտալների առգրավմանը՝ ընդդիմությունը, ժողովրդի աջակցությամբ, կարող է հարկադրել կառավարությանը կոնկրետ և առարկայական օրենսդրական լուծում տալ, որը հնարավորություն կստեղծի սահուն և անցնցում եղանակով հետ վերադարձնել պետությանը անցյալում ձևավորված անօրինական կապիտալները։

Երկրորդը.

Փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությամբ Վրաստանի իշխանությունները մշակել են նոր քաղաքականություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ, ինչը թույլ է տալիս վերականգնել հակամարտությունների հետևանքով խզված տնտեսական և մշակութային կապերը անկախություն հռչակած այդ հանրապետությունների հետ։ Այսպիսով ուրվագծվում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պատկերը։ Բնականաբար, դա նաև ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Մինչ օրս Հայաստանի իշխանությունների գլխավոր թեզը եղել է այն, որ խաղաղ կարգավորման հարցը լիովին առկախված է Իլհամ Ալիևի կամքից։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2011-ին պատրաստ էր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագիր, որի հիմքում դրված են եղել հանրահայտ «մադրիդյան սկզբունքները»։ Այդ ժամանակ, Կազանում, Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից։ Իսկ 2016 թ «քառօրյա» պատերազմից հետո, երբ Իլհամ Ալիևը այդ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն ցուցաբերեց, Սերժ Սարգսյանը անզոր էր որևէ բան հակադրել Արցախի Հանրապետության համար ոչ բարենպաստ համաձայնագիրը քննարկելու դեմ։

Ադրբեջանի դրոշը այսօր չի ծածանվում նախկին Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան և Կուբատլու քաղաքներում միայն այն պատճառով, որ 2016 թ հուլիսին ժողովուրդը սատար կանգնեց «Սասնա Ծռերի» ապստամբությանը և խաղաղ ցույցերով արտահայտեց իր անվստահությունը Սերժ Սարգսյանին և նրա արկածախնդիր արտաքին քաղաքականությանը։ Ժողովուրդն այսպիսով կանխեց հայության համար ոչ բարենպաստ և վտանգավոր համաձայնագրի ստորագրումը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա հարցի վերջնական լուծում չի կարող հանդիսանալ։

Հայաստանի համար գերկարևոր խնդիր է, դուրս բերել հակամարտության կարգավորումը այն վիճակից, երբ այն լիովին կախված է Իլհամ Ալիևի քմահաճույքից։

Ընդդիմությունը կարող է լուծել այս հարցը, քանի որ ծանրաբեռնված չէ Ռուսաստանի առջև որևէ պարտավորություններով։ Արցախյան հակամարտության կարգավորումը այլևս չպետք է մնա անորոշ վիճակում։ Կառավարությունը կամ պետք է կոնկրետ ժամկետում ապահովի Արցախի համար ընդունելի և բարենպաստ խնդրի լուծումը, կամ իր տեղը ազատի և նշանակի երկրում նոր ընտրություններ, դեպի իշխանություն ճանապարհ բացելով այն ուժերին, որոնք ծանրաբեռնված չեն ռուս-ադրբեջանական նախագծերին աջակցելու պարտավորություններով և ի զորու են լուծել կարգավորման հարցը, հայության համար ընդունելի պայմաններով և կոնկրետ ժամկետներում՝ անկախ Իլհամ Ալիևի քմահաճույքներից։ Բնական է, որ նման պահանջ կառավարությանը ներկայացնելու համար ընդդիմությունը նույնպես պետք է ունենա ժողովրդի աջակցությունը։

Երրորդը.

Փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանի համար բացվում են Արևմուտքի հետ անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ։ Ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, ազատ է Ռուսաստանի առջև որևէ պարտավորություններից և ի զորու է առաջարկել երկրի անվտանգության նոր դոկտրին, որը հնարավորություն կտա պաշտպանել Հայաստանը բոլոր մարտահրավերներից մեր սեփական ուժերով, առանց օտարերկրյա զինուժի մասնակցության։ Կարծում եմ, շատ պարզ է բոլորին, որ Հայաստանը չպետք է հայտնվի Արևմուտքի պատժամիջոցների տակ, Ռուսաստանից զենք ձեռք բերելու հետևանքով։ Անհրաժեշտ են այլընտրանքային լուծումներ, և ընդդիմությունը կարող է այդ լուծումները ապահովել։

2019 թ ապրիլին, գործող պայմանագրի համաձայն, Հայաստանը պետք է որոշի շարունակում է արդյո՞ք իր անդամությունը ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս է գալիս այդ կազմակերպությունից։ Այս հարցի լուծումը կախված է ժողովրդի կամքից։ Ընդդիմությունը պետք է այսօր արդեն առաջ քաշի ՀԱՊԿ-ում անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու պահանջը։ Սա է սահմանադրությամբ նախատեսված ճանապարհը, որը թույլ կտա փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը, որպեսզի այն համապատասխանի նոր իրողություններին և զերծ պահի Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման բացասական հետևանքներից։

Իհարկե, Հայաստանը չի կարող ձգտել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, գոնե այն պարզ պատճառով, որ Թուրքիան այդ կազմակերպության անդամ է, իսկ մեր պետությունների միջև դեռևս առկա են խորագույն հակասություններ, սակայն Հայաստանը չպետք է շարունակի մնալ ՀԱՊԿ կազմում և աջակցել Ռուսաստանին Արևմուտքի հետ իր առճակատման մեջ։ Սա շատ կարևոր հարց է մեր ժողովրդի անվտանգության համար, և ընդդիմությունը այսօր խնդիր ունի համախմբել մեր հանրությունը վերը նշված հարցերի կարգավորման նպատակով։

Հաշվի առնենք, որ 2018 թ ապրիլի 9-ից հետո ընդլայնվել է ընդդիմության քաղաքական պայքարի գործիքակազմը՝ բացի խաղաղ բողոքի ակցիաներից, ընդդիմությունը ձեռք է բերել ժողովրդի աջակցությամբ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն։

Ակնհայտ է, Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը ընդդիմությունը կարող է արգելափակել ոչ միայն բողոքի ակցիաների միջոցով, այլև՝ օրենքի ։ Ըստ սահմանադրության կառավարության անդամի համար կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ։ Կարծում եմ ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետ չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանում պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի), այլ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցը կամ այդ մարմինների գործակալը, կամ կոմունիստական, կոմերիտմիության ղեկավար մարմինների նախկին աշխատակիցները և պաշտոնատար անձինք։

Ընդդիմությունը կարող է առաջ քաշել «լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը և հիսուն հազար քաղաքացիների աջակցությամբ մեկնարկ տալ այդ նախագծի ընդունմանը, առանց Ազգային Ժողովի։ Այսինքն, եթե հանրապետական կուսակցությունը, իր ավանդույթներին համաձայն, անտեսի հանրության բողոքը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու դեմ, ընդդիմությունը ժողովրդի աջակցությամբ կարող է շարունակել պայքարը և օրենքի ուժով հարկադրել Սերժ Սարգսյանին հեռանալ գործադիր իշխանությունից։

Այդ պատճառով շատ կարևոր է որպեսզի ընդդիմության և քաղաքացիական հանրության նախաձեռնած այս պայքարը համախմբի մեր քաղաքացիների մեծամասնությանը և հիմա արդեն նախադրյալներ ստեղծի իշխանությունների կողմից ժողովրդի կամքը հարգելու համար։

Հայաստանի պահանջը այսօր շատ պարզ է՝ մարդիկ ուզում են մեր Հայրենիքում ունենալ արժանապատիվ, բարեկեցիկ և անվտանգ ապրելու հնարավորություն։ Մեր պայքարը արդար է, և թող օգնի մեզ Աստված հասնել հաղթանակի։


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44