Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին:
Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը ուսանողներին միևնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումները ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրների քննարկման և մտքերի փոխանակման տեսանկունից: Այնուհետև խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ:
«Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը:
Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին և դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարևորվել է կրթական ոլորտում հետևողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը:
Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երևանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա:
Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին և այլ թեմաների:
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55