Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Նատոլին) 19 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ուսանողներին:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումները և կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։
ԱԳՆ ղեկավարը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից իրականացվող ջանքերի մասին:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին:
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44