Մեծ Բրիտանիայի բնակիչը որոշել է ավտոմեքենա գնել ուղևորության համար, քանի որ գնացքի տոմսերը թանկ են եղել, ու դեռ մի բան էլ տնտեսել է: Այս մասին հայտնում է LADBible-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բրիստոլ քաղաքի բնակիչ Թոմ Չերչը որոշել է այցելել Լոնդոնում բնակվող իր ընկերոջը, սակայն գնացքով 160 կմ անցնելու համար նա ստիպված կլիներ վճարել 218 ֆունտ ստերլինգ (մոտ 311 դոլար)՝ միայն դեպի Լոնդոն տոմսի համար:
Տղամարդը որոշել է, որ սա չափազանց թանկ է, և 1997 թվականի արտադրության Honda Civic օգտագործված ավտոմեքենայի վաճառքի մասին հայտարարություն գտել: Նա ընտրել է հենց այս ավտոմեքենան՝ շարժիչի փոքր տարողունակության համար, ինչը թույլ է տվել նրան նվազագույն տրանսպորտային հարկ վճարել:
Նշվում է, որ Չերչը ձեռք է բերել ավտոմեքենան 206 ֆունտ ստերլինգով (մոտ 294 դոլար)՝ ապահովագրության հետ միասին:
«Ավելի էժան ստացվեց, քան գնացքի մի տոմսը: Ու այս գումարով ինձ նույնիսկ ավտոմեքենա է մնում»,- հպարտորեն ասել է բրիտանացին՝ նշելով, որ ինքն արել է սա՝ երկաթուղային տրանսպորտի տոմսերի բարձր գների վրա ուշադրություն հրավիրելու համար:
Չերչի խոսքով՝ ուղևորությունից հետո ինքը մտադիր է վաճառել ավտոմեքենան ու 200 ֆունտ ստերլինգ վաստակել (մոտ 285 դոլար):
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55