ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 նոր որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները), հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:
Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը: Քանի որ, ՀՀ գետերում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են, դրա համար է կիրառվում 33%-ն «անվտանգության գործոնը», ինչն ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքի արժեքը:
Հիդրոլոգիական տվյալներ չունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է երկրատեղեկատվական համակարգի միջոցով և բնապահպանական թողքի ամսական արժեքների որոշման համար նույն գետավազանում կամ նմանատիպ ֆիզիակաշխարհագրական պայմաններ ունեցող գետավազանում ընտրվում է ուսումնասիրված հիդրոլոգիական նմանակ դիտակետ, որն ունի ջրհավաք ավազանի կլիմայական, երկրաբանական և ռելիեֆի միանման պայմաններ, որից հետո հաշվարկը կատարվում է վերոնշյալ մեթոդիկայով:
Նոր մեթոդիկայով բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների և ստացվում է 12 արժեք՝ տարվա կտրվածքով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33