ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն իր առաջին այցը կատարել է Հայաստանի պատմության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նունե Սարգսյանը հենց պատմության թանգարան անդրանիկ այցը հիմնավորել է ողջ ազգի համար թանգարանի գոյության կարևորությամբ:
«Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,- ասել է Հանրապետության առաջին տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում:
Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրաքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար և ծրագրեր կազմել:
Նկատեց՝իր վերջին այցից հետո շատ բան չի փոխվել:
«Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, և մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,- ասել է Առաջին տիկինը:
Նունե Սարգսյանը արվեստի և արհեստի սիրահար է: Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը: «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է: Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,- նշել է Նունե Սարգսյանը:
Մասնագիտությամբ լինելով արվեստագետ՝ Հայաստանի առաջին տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի ամենասիրելի մեկ ճյուղ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք և գեղեցկություն»,- նշել է նա:
Խոսելով նախագահին աջակցելու և իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասել է, որ դեռ նոր են սկսել աշխատանքը: «Դեռ պետք է քննարկենք բոլորը, և ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով՝ ինչպես յուրաքանչյուր կին է անում: Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Նունե Սարգսյանն ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաև դրանց մասին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33