Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գևորգյանը, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ և արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն:
««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում: Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի Կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով»,- ասաց Թամար Գևորգյանը:
Նա նշեց, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա: Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց: Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան:

«Իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետները շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկում, որոնց կարիքը Եթովպիայում ունենք: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները դրանցից մեկն են: Արդեն պայմանավորվածություն կա, որ մինչև տարվա վերջ մոտ 10 դպրոցում այդ փորձը կներդրվի»,- տեղեկացրեց Թամար Գևորգյանը: Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետև համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի: Թամար Գևորգյանը նշեց, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա: Թամար Գևորգյանը նշեց, որ արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է:
Անդրադառնալով Եթովպիայի հայ համայնքին՝ Թամար Գևորգյանը նշեց, որ այն բավական հին է: Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել այնտեղ: Տեղի հայերը մշտապես աչքի են ընկել իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ: Թամար Գևորգյանը նկատեց, որ ժամանակին հայերը եղել են թագավորի խորհրդականներ, աշխատել են տարբեր ոլորտներում:
Այսօր էլ այդ ավանդույթները շարունակվում են, տեղի հայերն առանձնանում են իրենց կարգապահությամբ, աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Աշխատում են տարբեր ոլորտներում, սակայն հիմնականում ներկայացված են բիզնեսում:
«Ներկայում Եթովպիայում ապրում է մոտ 120 հայ: Այստեղ հայոց լեզվի պահպանության խնդիրն օրակարգային է: Հիմնականում տարիքով հայեր են մնացել, երեխաներ շատ քիչ կան, հետևաբար հայերեն սովորեցնելու պահանջարկ չկա: Այստեղ գործում է Ազգային Գևորգով վարժարանը, սակայն այսօր հայ ընտանիքներում աշակերտ չկա, որ գնա այդ վարժարան, այլ ազգի երեխաներ են այնտեղ սովորում: Տեղի հայերի մի մասը չի ամուսնանում, մի մասն էլ միմյանց ազգականներ են, հետևաբար այստեղ խառն ամուսնություններ են գրանցվում»,- ասաց նա:
Այս իրավիճակում Թամար Գևորգյանը կարևորեց Հայաստանի հետ կապի ակտիվացումը, այցերի շատացումը: Նա նշեց, որ փորձում են տարվա մեջ գոնե մեկ անգամ լինել Հայաստանում: Թամար Գևորգյանն անհրաժեշտություն համարեց Եթովպիայում Հայաստանի ներկայությունն ապահովելը:
«Այստեղ դեսպանատուն չունենք: Եթե դեսպանատուն բացվի, ապա շատ լավ կլինի: Այն օգտակար կլինի հայապահպանության գործում: Այժմ ինչ անում ենք մեր համայնքի ուժերով ենք անում, տարբեր միջոցառումներով փորձում ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը»,-հավելեց նա:
168.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33