«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է լուծարել «Հայկական միրգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շրջանակներում ընկերության ձեռքբերումների պահպանումը և ֆինանսական միջոցների կորուստների նվազեցումը:
«Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» ենթաբաղադրիչը:
Սակայն այսօր կառավարությունը, գնահատելով ՀՄ բաղադրիչի արդյունքները, ձեռքբերումները և առաջընթացը, եկել է վերջնական եզրակացության, որ ընկերությունը չի կարող կայուն լինել այն ձևով, որով նախագծված է և իրականացվում է, ինչպես նաև հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում:
Բաղադրիչի վերակառուցման պլանը քննարկվել էր ԳԶՄՀ–ի վերջին առաքելության ժամանակ և առաջարկվել է «Հայկական միրգ» ընկերության լուծարումը:
«Հայկական միրգ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի, սալորենի, նեկտարին) պտղատեսակների և ընկուզենու արտադրության արդյունավետ կազմակերպման և արժեշղթայի բարելավման ճանապարհով հասնել անապահով մանրածավալ հողատերերի եկամուտների ավելացմանը: Դրան հասնելու համար նախատեսվում է հանրապետության Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում 306 հա–ի վրա հիմնել ինտենսիվ տիպի, ցածրաճ պտղատու այգիներ՝ ապահովելով առաջավոր ագրոտեխնիկայի կիրառումը և ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են` կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ժամանակակից բարձր արդյունավետ և տարբեր հասունացման ժամկետներ ունեցող սորտեր:
Ընկերության բաժնետոմսերի 100%–ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»–ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ընկերության գործունեությունը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված տնօրենների խորհրդի կողմից:
Այժմ բաղադրիչի շրջանակներում 87,32 հա պտղատու այգիներ են հիմնվել Հայաստանի 3 մարզերում: «Հայկական միրգ» ընկերությունը հիմնել է նաև տնկարան 15 հա հողատարածքի վրա Արմավիրի մարզում, Էջմիածնում:
Քանի որ ծրագիրը ներառում է 2 տարբեր գործունեություն՝ պտղատու այգիների հիմնման ու խնամքի աշխատանքներ և ժամանակակից տնկարանի զարգացում, կառավարությունն առաջարկում է առանձնացնել այս գործողությունները և սկսել սեփականաշնորհման գործընթացը, որը նախատեսվել էր ծրագրի ընդհանուր գաղափարի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03