Այսօր մեկնարկեց 3-րդ ամենամյա համաժողովը՝ «Էկոտուրիզմ Հայաստանում» խորագրով: Համաժողովի ընթացքում կկայան 20 նիստ, որի ընթացքում 100-ից ավել բանախոսներ կխոսեն Հայաստանում էկոտուրիզմի և համայնքների համաչափ զարգացման մասին: Բացման իրավունքը տրվեց Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին, որը շեշտեց, թե 3-րդ համաժողովը վկայում է, որ նախորդ 2-ի արդյունքները գոհացնող են եղել:
«Սա բացառիկ հարթակ է, որը նպաստում է Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը՝ առաջարկելով գաղափարերի և փորձի փոխանակում, խթանելով փոքր ձեռնարկությունների դերը և ստեղծելով շահագրգիռ կողմերի ցանց: Ես բավական տպավորված եմ այստեղ ներկայացված տաղավարներով, քանի որ դրանք շատ ավելի լավ են, քան նախորդ տարի»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում էկոտուրիզմի զարգացման մեծ հնարավորություն կա:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյան էլ, համաձայնելով Տեր-Կյուրեղյանի հետ, հավելեց, թե այսօր էկոտուրիզմը գտնվում է բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում ՀՀ–ն մեծ ու դեռևս չօգտագործված ներուժ ունի:
«Մեր կարևորագույն խնդիրն է Հայաստանի բնական էկոհամակարգերում էկոտուրիզմի զարգացման և աջակցման նպաստումը: Նպատակն է բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ներուժի բացահայտումը, էկոտուրզիմի զարգացման նպատակով պետական քաղաքականության սկզբունքների սահմանումը, մարտահրավերի և խոչընդոտների գնահատումը»,- նշեց Խաչիկ Հակոբյանը:
Փոխնախարարը նկատեց, որ Հայաստանն առանձնանում է իր բնությամբ և բազմազանությամբ, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար։
«Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները, պետական արգելոցները, ազգային պարկերը, բնության հուշարձանները յուրօրինակ են ու գրավիչ էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ»,- շարունակեց Հակոբյանը:
Վերջին շեշտեց, որ այսօր աշխարհում էկոտուրիզմը զարգանում է, գումարներ են ծախսվում բնության հուշարձանների պահպանման համար:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33