Ամերիկացի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Դանիել Էլլսբերգը կոչ է արել Պենտագոնի ղեկավարին պաշտպանել ամերիկացիներին նախագահ Դոնալդ Թրամփից, դիմադրելով ռազմական գործողություններ սկսելու կամ միջուկային զենք գործածելու՝ նրա հրամաններին։
«Վերջին 50 տարիներին իրավիճակն ավելի մոտ է միջուկային զենքի գործածմանը, քան երբեւէ»,- ասել է նա AFP –ին տված հարցազրույցում, Սիրիայի վրա հրթիռային հարված հասցնելու նախօրեին։
Նրա խոսքով՝ հիմա շատ վտանգավոր ժամանակ է։ Նա նշել է, որ կուբայական ճգնաժամից հետո առաջին անգամ ԱՄՆ նախագահը սպառնացել է պատերազմ սկսել մեկ այլ պետության դեմ՝ նկատի ունենալով Թրամփի հռետորաբանությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Էլլսբերգը նախազգուշացրել է, որ Սիրիայում գործողությունները, որոնց մասնակցում են միջուկային զենք ունեցող չորս պետություններ, ԱՄՆ-ում Թրամփի վրա քաղաքական ճնշման հետ միասին, կարող են աղետի պատճառ դառնալ։ «Այն նախագահը, որից ես վախենում եմ, շատ մեծ գայթակղություն ունի պատերազմ սկսել՝ հատուկ դատախազին աշխատանքից հեռացնելու պատմությունը քողարկելու համար»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ռոբերտ Մյուլերին, որը հետաքննում է Թրամփի նախընտրական քարոզչության ու Ռուսաստանի միջեւ կապերը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Ջիմ Մաթթիսը պետք է պատրաստ լինի դիմակայել պատերազմ սկսելու մասին Թրամփի «իմպուլսիվ ու չկշռադատված» հրամաններին։
Դանիել Էլլսբերգը RAND կորպորացիայի նախկին աշխատակիցն ու ռազմական վերլուծաբանն է, որը 1971-ին մամուլին էր փոխանցել «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ․ 1945-1967 թթ․ հետազոտություն» գաղտնի ձեռնարկը, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Պենտագոնի փաստաթղթեր»։ Դրանում պարունակվող տեղեկությունները բացահայտում էին ԱՄՆ բարձրագույն ղեկավարության համար անցանկալի տեղեկություններ՝ Վիետնամում պատերազմի ու դրա նախապատմության մասին։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55