Մասնավորապես, աշխարհում ամենախոշոր իսպանալեզու լրատվական գործակալության՝ EFE-ի անդրադարձում, որն արտատպել են տասնյակ իսպանական պարբերականներ, ասվում է. «Այս հաղթանակով, Ալիևը, ով իշխանությունը ժառանգություն է ստացել հորից՝ Հեյդարից, կմնա իշխանության ևս 7 տարի: Ալիևները ստեղծել են հետխորհրդային պատմության մեջ առաջին նախագահական դինաստիան, որը հիշեցնում է Կիմերինը՝ Հյուսիսային Կորեայում»:
Թեմային լայնորեն անդրադարձել է նաև La Vanguardia հեղինակավոր պարբերականը, որն իր «Իլհամ Ալիև. Ադրբեջանի միապետը» հոդվածում մասնավորապես ասում է.
«Ժառանգությամբ նախագահ դարձած Ալիևը «հաղթում» է իր չորրորդ ընտրությունը: Հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիեևն արել է ամեն հնարավոր բան՝ իշխանության գլխին մնալու համար: Եթե խորհրդային Ադրբեջանի ղեկավար և հետագայում անկախ Ադրբեջանի աներկբա առաջնորդ Հեյդար Ալիեևը իշխեց կովկասյան այս երկիրը 35 տարվա ընթացքում, ապա նրա որդին շարունակում է նույն ուղին: Ընտրական հանձնաժողովը նրան երեկ ճանաչեց չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների հաղթող՝ հաշվված 65% ձայների 86%-ով:
2003թ.-ին Ալիևի ժառանգությունը նյութականացավ ճնշումների մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում: Նա կրկին հաղթեց և՛ 2008թ.-ին, և՛ 2013-ին՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու սահմանափակումը վերացնելուց հետո: Վերջապես, 2016թ.-ին նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը փոխարինվեց 7 տարով: Ուստի, նրա«գահակալումը» կձգվի մինչև առնվազն 2024 թվականը: Հիմա Իլհամ Ալիևը 56 տարեկան է:
Այս անգամ ընտրությունները վաղաժամ անցկացվեցին. հոկտեմբերի 17-ի փոխարեն դրանք տեղի ունեցան ապրիլի 11-ին: Պաշտոնական հիմնավորման համաձայն, դա նպատակ էր հետապնդում 2025թ.-ին խուսափել խորհրդարանական և նախագահական ընտրությունների համընկնումից: Ըստ քննադատների, փոխարենը դա միտված էր նրան, որ ընդդիմությունը ժամանակ չունենար քարոզարշավ կազմակերպելու: Արդյունքում, երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները: Ալիևը մրցում էր այլ 7 թեկնածուի դեմ, սակայն նրանցից բոլորը, բացառությամբ 1-ի, արտահայտվեցին նախագահի ձեռքբերումները ճանաչելու վերաբերյալ:
Երբ 15 տարի առաջ Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահությունը, նա համարվում էր ուրիշների հաշվին ապրող, կնամոլ և խաղամոլ անձ, ով, ենթադրաբար, մեծ գումարներ էր տանուլ տվել թուրքական խաղատներից մեկին այն ժամանակ, երբ աշխատում էր նավթային ազգային ձեռնարկություններից մեկում: Նրան նաև համարում էին վերին աստիճանի ինքնասիրահարված անձ: Այդ մասին La Vanguardia.com-ին տեղեկացրեց մի անձ, ով Մոսկվայում Ալիևի հետ ուսանել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միգուցե հենց այդ բնավորության գծի շնորհիվ նա կարողացավ իր հոր ստեղծած բյուրոկրատական և առուքավաճառքի վրա հիմնված ապարատում իր համար ճանապարհ հարթել և միաժամանակ առաջ տանել իր վստահությունը վայելող անձանց:
Ադրբեջանի ռեժիմը «ավտորիտար» համարվող ռեժիմներից է, իր բոլոր հատկանիշներներով հանդերձ՝ քաղաքական հետապնդումներ, ամենուրեք «ականջներ», մամուլի ազատության բացակայություն»:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55