Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը: Տարիների ընթացքում վթարային այս շինությունը վերածվել էր ավերակների: Շուրջ 30 տարի ավերիչ երկրաշարժը հիշեցնող կառույցը նաև մի քանի կյանք է խլել: Կառույցում պարբերական էին ինքնափլուզումները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության որոշմամբ՝ Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո հողամասը սեփականության իրավունքով տրվում է «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով:
Ներդրողը պարտավորվում է իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ: Ընկերությունը, բացի ներդրումներից, պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները: Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրումներն ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
Կառույցը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը: 1978 թվականին շահագործման հանձնված այս կառույցը իր հարմարությունների ու սպասարկման որակի համար համարվել է լավագույններից: 2002 թվականին շենքը մասամբ ապամոնտաժվել է 10 հարկանի կառույցի թողնելով 4 հարկերը: Կառույցի մուտքը զարդարում է Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը:
168.am
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44