ARM | RUS |

Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները

17.04.18 | 12:31

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները:
Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ, պաշտոնատար այլ անձինք:
Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, այդ թվում` կաթիլային ու անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման նախաձեռնությունները, անդրադարձ կատարել սերմնարտադրության զարգացման հարցերին:
Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև մարզի արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր։
«Հիմնական հարցը, որը քննարկվեց, վերաբերում էր համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, կան կազմակերպչական խնդիրներ, ներկայացվեց առաջարկություն, որին ընդհանուր առմամբ դեմ չենք, և եթե օրենքը թույլ է տալիս, ապա կարող են ունենալ գլխավոր համայնքային անասնաբույժ, իսկ մնացած ծառայությունները պատվիրակել այլ անասնաբույժների։ Քննարկվեց ինտենսիվ այգիների ծրագիրը, քանի որ այստեղ կարկտահարությունից վնասներ չկան, կարկտապաշտպան ցանց ներդնելու կարիք չկա, առաջարկություն եղավ ինտենսիվ այգիների ներդրման ծրագրից օգտվել առանց ցանցերի ներդրման։ Կուսումնասիրենք, կտեսնենք՝ էլ ինչ խնդիրներ կան ծրագրերի հետ կապված և կհամապատասխանեցնենք շուկայի պահանջարկին», - ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։
Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսություն: 2015 թվականից գործող տոհմային տնտեսությունում ի սկզբանե ունեցել է 40-50 կենդանի, գլխաքանակն աստիճանաբար ավելացրել են, ապրիլի վերջին նախատեսվում է ներմուծել մոտ 2000 գլուխ կենդանի: Շինշիլաները ներմուծվում են Դանիայից և Լեհաստանից, արագ հարմարվում են Հայաստանի կլիմային, շատ հեշտ են պահվում և մեծ խնամք չեն պահանջում: Տնօրեն Մհեր Միրզոյանի խոսքով՝ մորթին այժմ մշակման փուլում է, վերջնական արտադրանքը մոտ 2-3 ամիս անց կհայտնվի շուկայում: «Սպառման համար պայմանավորվածություններ ունենք հիմնականում Կանադայի, Լեհաստանի և Դանիայի հետ, որոնց պահանջարկը մեծ քանակներով է», - նշել է Մհեր Միրզոյանը` հավելելով, որ արտադրանքի իրացման պայմանավորվածություններ կան նաև տեղական շուկայում:
Այցի երկրորդ օրը նախարարի պաշտոնակատարն այցելել է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մի շարք ընկերություններ, տեղում ծանոթացել գործարանների արտադրանքին, ներկա հզորություններին ու առաջիկա ծրագրերին:
«Լամաքս Գրուպ» ՍՊԸ-ի կազմում են «Մարիլա» և «Վամաքս» ընկերությունները, ունեն նաև մանր եղջերավոր կենդանիների սպանդանոց և տոհմային խոզաբուծական ֆերմա, արտադրանքն իրացնում են «Սյունիքի բարիքներ» խանութների ցանցում և խոշոր սուպերմարկետներում։ Տնօրեն Ալյոշա Մկրտչյանն ընդգծում է, որ կաթնամթերքն արտադրում են բացառապես անարատ կաթից, արտադրական պրոցեսում չոր կաթ առհասարակ չի կիրառվում։ Ընկերության կաթնամթերքի պահպանման ժամկետները շատ կարճ են, իրացումը կազմակերպում են Սյունիքի մարզում ու Երևան քաղաքում, իսկ վերջին մեկ ամսում այն նաև Արցախի սպառողներին է հասնում։ Սպառման խնդիրներ չունեն. կաթնամթերքի պահանջարկը հաճախ չեն կարողանում ամբողջությամբ բավարարել, ուստի փորձում են ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին։ Ընկերությունն աշխատում է փակ շղթայով. վերամշակված արտադրանքի ստացման համար օգտագործում են բացառապես սեփական արտադրության կաթը և միսը, այստեղ ապահովում են ապրանքների հետագծելիությունը, խստիվ պահպանվում են անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը։ «Վամաքս» ընկերությունն ունի շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։ Տնօրենը նշում է, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձր է, քանի որ բարձրորակ հումք են օգտագործում։ Այս համատեսքստում նա կարևորել է մակնշման պահանջի պահպանումը, ինչի շնորհիվ իրենց արտադրանքն ավելի մրցունակ կդառնա։
Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը եղել է նաև «Ագրոբիոպրոդուկտ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է հիմնականում թռչնամսի, թռչնակերի արտադրությամբ, իսկ մեկ ամիս առաջ սկսել են նաև անասնակերի արտադրությունը: Ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանը նշել է, որ ճտերը ներմուծվում են հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից և Վրաստանից, այս պահի դրությամբ ճտերի քանակը կազմում է մոտ 20 հազար, թռչնամիսը սպառվում է հիմնականում Սյունիքում, սակայն հետագայում նախատեսում են ընդլայնել իրացման շուկան:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է սկսել լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի անասնապահական և կաթի վերամշակման նոր սարքավորումներ ձեռք բերել՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրից օգտվելով՝ փոքր ֆերմերները, որոնք ցանկանում են անասնապահությամբ զբաղվել, կկարողանան ստանալ բարձրորակ կաթ, որը մեծ պահանջարկ ունի, և «Մարիլա» ընկերությունը, որը այսօր աշխատում է փակ ցիկլով, ֆերմերներից նույնպես մթերումներ կիրականացնի:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներդրումներ են իրականացվում թռչնաբուծության մեջ, որովհետև այսօր դա երևի թե ամենամատչելի մսի տեսակն է սպառողի համար, և համոզված ենք, որ ոլորտը զարգանում է և վստահաբար նոր ներդրումներ են ակնկալվում»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով տեղական թռնչաբուծության զարգացման հնարավորություններին:
Նա նաև հավելել է, որ Սյունիքի մարզի սերմնաբույծներին տրամադրվել է ցորենի սերմացու և ակնկալվում են լավ արդյունքներ:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզի ցուցանիշները` Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում առավելապես հետաքրքրված են ինտենսիվ այգիների հիմնման ծրագրով, այգետարածքներն ավելացել են մոտ 22 հեկտարով` հիմնականում այս այգիների շնորհիվ: Միաժամանակ մարզպետը վստահություն է հայտնել, որ աստիճանաբար այգեգործները կսկսեն գիտակցել ինտենսիվ այգիների առավելությունն ավանդականի նկատմամբ։
Մարզում աշխատանքներ են իրականացվում նաև սպանդանոցների շինարարության ուղղությամբ. «Ունենք երկու սպանդանոցի ծրագիր Սիսիանի տարածաշրջանում, որոնց կառուցումն արդեն մեկնարկել է, Կապանում գործում է մանր եղջերավորի սպանդանոց, որի հիմնական արտադրանքն արտահանվում է Իրան», - նշել է մարզպետը:
Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը և Վահե Հակոբյանը մասնակցել են նաև Կապանում կազմակերպված ծառատունկին:


ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան...

11:39

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

11:24

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց. քաղաքագետ

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների...

11:08

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

10:51

Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի...

10:22

Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին ձյուն Է տեղում

Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին ձյուն Է...

10:03

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Ճանապարհները բաց են

Ճանապարհները բաց են

09:02

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55