Սթենֆորդի համալսարանի գիտնականները կոչ են անում հիվանդներին ցավազրկողների ու քնաբերների որոշ տեսակներ միաժամանակ չընդունել, քանի որ դա բարձրացնում է չափաբաժնի չարաշահման ու դրա հետեւանքով հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը։ Խոսքը բոլոր ցավազրկողների ու քնաբերների մասին չէ, այլ հատկապես ափիոնային դեղամիջոցների ու բենզոդիազեպինի մասին։
Հետազոտությանը մասնակցել է 18-64 տարեկան ավելի քան 300 հազար մարդ։ Նրանք բոլորը 2001-2013 թվականների ժամանակահատվածում ստիպված են եղել ուժեղ ցավազրկող միջոցներ ընդունել։ Միաժամանակ այդ հիվանդների 9 տոկոսը իրենց բժիշկներից ստացել է բենզոդիազեպին գնելու դեղատոմս։ Մինչեւ 2013 թվականը նման հիվանդների մասնաբաժինը աճել է մինչեւ 17 տոկոս։
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ երկու խմբերի դեղամիջոցների ընդունումը զգալիորեն բարձրացնում է ափիոնային դեղամիջոցների չափաբաժնի չարաշահման հետեւանքով հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը։
Հետազոտության գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ որոշ տարածված ցավազրկողների ընդունումը 50 տոկոսով բարձրացնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Հետազոտողները համարում են, որ դեղամիջոցներ նշանակելիս բժիշկները պետք է հաշվի առնեն նման փոխգործակցությունները, որպեսզի կանխեն հնարավոր բացասական հետեւանքները։ Նրանց հաշվարկներով՝ ափիոնայինների ու բենզոդիազեպինի միաժամանակյա նշանակման սահմանափակումները կարող են 15 տոկոսով նվազեցնել ափիոնայինների հետեւանքով հիվանդների հոսպիտալացման հավանականությունը։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44