Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
«Մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ: «Հավաքների ազատության մասին» օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին, և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է ՀՀ օրենքներին և Սահմանադրությանը»,- ասաց նա:
Նա նշեց, որ չնայած դրան՝ այսօր ԿԳՆ-ը կոչով դիմել է իրենց, որ դպրոցականներին չներքաշեն քաղաքական գործընթացի մեջ:
«Նախ մենք դպրոցականներին որևէ բանի մեջ չենք ներքաշում, մեր երեխաները, ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած Սահմանադրությամբ, կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել, մեր օրենսդրությամբ անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային հրապարակային միջոցառումների կազմակերպչի դերում հանդես գալ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը բոլոր դպրոցականներին դասադուլի կոչ արեց. «Այո՛, դասադուլ արե՛ք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի: Դասադուլի համատեքստում ուզում եմ, որ մենք բոլորս գնահատանքի և հարգանքի հատուկ տուրք մատուցենք մեր ուսանողներին, ովքեր մեր այս շարժման ամենակարևոր և ամենահպարտ շարժիչ ուժն են»,- ասաց նա:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03