«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ մամուլում պայթեց տեղեկությունը, որ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ հյուրանոցային համալիր կառուցելու ծրագիրը շարունակում է իշխանությունների օրակարգում մնալ: Պետական պատկան կառույցները, ինչպես որ սպասվում էր, հերքեցին լուրը, սակայն «Փաստ»–ի տեղեկությունների համաձայն՝ այդ նախագիծը ոչ միայն օրակարգի թեժ հարցերից է, այլև այս ընթացքում ռուսաստանաբնակ գործարար Յուրիկ Ալոյանին հաջողվել է տարածքը 99 տարով շահագործելու պայմանագիր կնքել պատկան կառույցի հետ:
Ու թեև այն դեռևս գաղտնի է պահվում, բայց գործն իր «հաղթական» ավարտին հասցնելու հարցն իր վրա է վերցրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա գործարարին խոստացել է վերևների հետ բանակցելու և համոզելու «դժվարին» հարցն իր վրա վերցնել: Եվ չնայած այս գործում շահագրգռված անձինք շատ կան, բայց այս հարցը լուծելու մեջ ամենաշահագրգռված անձը հենց Ն. Սարգսյանն է: Նա որոշել է նաև մեկ գնդակով երկու նապաստակ որսալ, քանի որ չի կարող ձեռքից բաց թողնել մեծահարուստի կողմից ֆինանսավորվող հյուրանոցային համալիր կառուցելու «յուղոտ» հեռանկարը:
«Փաստ»–ի տեղեկություններով, Ն. Սարգսյանը փաստաթղթային ողջ «փաթեթը» պատրաստել և սպասում է պատեհ առիթի, որ այդ մասին զեկուցի նորընտիր վարչապետին ու այդպիսով հարցը փակի: Ժամանակ չկորցնելու համար, ձեռքի հետ էլ, նրան պատկանող ճարտարապետական արվեստանոցը սկսել է տեղանքի ուսումնասիրություն իրականացնել:
Եվ չնայած մինչև գործի վերջնական հաստատումը, ժողովրդին ասում են, թե ուսումնասիրությունները ավտոկայանատեղի կառուցելու համար են իրականացվում, սակայն, ինչպես ասում են, «մախաթը պարկում երկար պահել չի լինի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45