Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ պատրաստ է լքել բանակցությունները, եթե դրանք ապարդյուն լինեն, գրում է The Guardian-ը:
«Ինչպես գիտեք՝ առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպելու եմ Կիմ Չեն Ընին՝ քննարկելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Լիահույս եմ, որ հանդիպումը մեծ հաջողություն կունենա, համենայն դեպս՝ մենք այդպես ենք կարծում: Բայց եթե նախապես զգամ, որ հանդիպումն ապարդյուն է լինելու, չեմ գնա: Իսկ եթե գնամ բանակցություններին ու տեսնեմ, որ արդյունք չկա, հարգալից կերպով կհեռանամ՝ չնայած, որ դրանից հետո մենք կշարունակենք անել այն, ինչ հիմա ենք անում»,-ասել է 71-ամյա ղեկավարը:
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, երկրի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Մայք Պոմպեոն մեկնել է Հյուսիսային Կորեա ու հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:
Աղբյուրը նկատում է, որ վերջին անգամ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև նման բարձր մակարդակի հանդիպում տեղի էր ունեցել 2000թ., երբ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Փհենյանում հանդիպել էր Կիմի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ:
Մինչդեռ NBC հեռուստաալիքը հայտնել է, որ երկու ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում: Հայտնի է, որ ամերիկյան կողմը հակված է պատմական հանդիպումն անցկացնել չեզոք վայրում, և Շվեյցարիան այդ առումով համապատասխանում է: Չի բացառվում նաև Շվեդիայի տարբերակը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին կամ հունիսին պատմական հանդիպում է կայանալու ԱՄՆ նախագահի ու հյուսիսկորեացի առաջնորդի միջև: Ակնկալվում է, որ հանդիպման բարեհաջող ընթացքի դեպքում, Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը զգալի կթուլանա:
Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել էր ոչնչացել Հյուսիսային Կորեան, եթե այդ երկիրը շարունակի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն ասել էր, որ այդ ծրագրերի զարգացումն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55