Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեն ապրիլի 20-ին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ լիագումար նիստ կհրավիրի:
Ինչպես նշում է tass.ru-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով, լիագումար նիստը կանցկացվի «կարևոր պատմական ժամանակաշրջանի» մեկնարկին ընդառաջ:
Թեև հյուսիսկորեական կողմը նիստի վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել, այնուհանդերձ՝ դատելով դրա անցկացման ամսաթվից՝ պարզ է դառնում, որ քննարկվելու են Հարավային Կորեայի հետ հարաբերությունները:
Հայտնի է, որ ապրիլի 27-ին պետք է տեղի ունենա վերջին տասնամյակի ընթացքում Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների առաջին հանդիպումը: Դրա շրջանակում առաջնորդները քննարկելու են Փհենյանի վիճահարույց հիթիռամիջուկային ծրագիրը:
Ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ չի բացառվում, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարող են փոխել իրենց դիրքորոշումն ու Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հակվել ապամիջուկայնացման գաղափարին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «օրհնում» է Հյուսիսային և Հարավային Կորեաներին՝ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները սկսելու համար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին կամ հունիսին պատմական հանդիպում է կայանալու ԱՄՆ նախագահի ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև: Ակնկալվում է, որ հանդիպման բարեհաջող ընթացքի դեպքում, Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը զգալի կթուլանա:
Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել էր ոչնչացել Հյուսիսային Կորեան, եթե այդ երկիրը շարունակի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն ասել էր, որ այդ ծրագրերի զարգացումն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55