«Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն: Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը: Սա ենթադրում է տեղեկատվական տարբեր համակարգերի փոխարինում մեկ միասնական հարթակով, ֆինանսական համակարգի թվային փոխակերպման և վերաձևավորման ընթացքում բիզնես գործընթացների փոփոխությունների ապահովում, ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հավաստիության բարձրացում և այլն:
Առարկայական քննարկումներից հետո Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ներկայացվող նախագծի շրջանակներում, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները և համատեղ ջանքերով զարգացնել դրանք:
MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցը՝ MAYKOR-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: MAYKOR-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: Դրա կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44