Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարՆիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները վերադառնում են Երևանի փողոցները փակելու մարտավարությանը: Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: «Վաղը հայտարարում ենք բեռնատարներով Երևանի փողոցները շրջափակելու օր, որ նույնիսկ ոստիկանության քարշակները չկարողանան հանել մեքենաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ բեռնատարների վարորդները կարձագանքեն իր կոչին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու, որին ակնկալում են տեսնել ոստիկանությունում աշխատող հարազատներ, ընկերներ և բարեկամներ ունեցող բոլոր անձանց:
Պատգամավորն անդրադարձավ նաև բոլոր նրանց կարծիքներին, ովքեր իրենց նախաձեռնած շարժման մեջ արևմտամետություն կամ ռուսամետություն են փնտրում: «Քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, մենք չենք առաջնորդվել ու երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ որևէ այլ երկրի շահերով: Մեր միակ անելիքն ու առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական և ազգային շահերի սպասարկումն է»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նաև հայտնեց, որ ապրիլի 18-ի հանրահավաքից հետո իրեն զանգահարել է Սերժ Թանկյանը, և նրա հետ երկար զրուցել են Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Փաշինյանը տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանը առաջիկայում հայտարարություն կանի` առաջիկայում Հայաստան ժամանելու կամ չժամանելու մասին:
Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան «Իմ քայլը» նախաձեռնության մի շարք անդամներ, տեսակապով հավաքի մասնակիցներին իր ուղերձը հղեց սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Հանրահավաքից հետո հավաքի մասնակիցները Երևանի փողոցներով երթի դուրս եկան:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55