Սերժ Սարգսյանն իր անփառունակ 10 տարիների կառավարման արդյունքում սոցիալ-քաղաքական փակուղի է մտցրել մեր երկիրը: Չխորշելով բացահայտ ստախոսի համբավից՝ կեղծված հանրաքվեով ժողովրդին պարտադրված սահմանադրության օգնությամբ տիրելով իշխանական բոլոր լծակներին, այնուամենայնիվ այժմ նա ինքն էլ է հայտնվել փակուղում:
Այդպիսի ղեկավարից օր առաջ ազատվելը դարձել է կենսկան անհրաժեշտություն, Հայաստանը զարգացման ուղի վերդարձնելու առաջին պարտադիր քայլ:
Որպես քաղաքացիական անհնազանդությանն ակտիվորեն մասնակցող ուժ՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ջերմորեն ողջունում է ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման այս օրերի համաժողովրդական ընդվզումը, առանձնապես մեր փայլուն ու կայտառ երիտասարդության միանալը պայքարին և կոչ անում Հայաստանի, ներառյալ Արցախը, և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ չընկրկելու, համախմբվելու և է՛լ ավելի ուժեղացնելու պայքարը:
Սթափվելու և բռնություններից զերծ մնալու կոչով դիմում ենք իշխանություններին և առայժմ ոչ թե ժողովրդին, այլ իրենց հլու-հնազանդ ծառայող ոստիկանությանը. մի՛ սրեք առանց այդ էլ լարված իրավիճակը, մի՛ ոտնահարեք քաղաքացիների՝ իրենց խաղաղ բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքը, վերջապես ազատ արձակե՛ք բոլոր քաղբանտարկյալներին:
Միևնույն ժամանակ համոզված ենք, որ հետագա պայքարի հաջողության գրավական կարող են լինել նաև համաժողովրդական շարժման հստակ ձևակերպված պահանջներն ու առաջարկները: Այս համատեքստում ավելորդ չենք համարում հիշեցնել և լայն շրջանակների քննարկմանը դնել ամիսներ առաջ մեր առաջարկած ճանապարհային քարտեզի հետևյալ կետերը.
1. Սերժ Սարգսյանը անվերապահորեն պետք է հրաժարական տա:
2. Ապօրինի ընտրությունների արդյունքում ձևավորված ներկայիս Ազգային ժողովը պետք է կամ ընդառաջելով շարժման պահանջին, հաստատի ոտքի ելած ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող ժամանակավոր անցումային կառավարության նոր կազմը, կամ էլ ինքնալուծարվի, և ժողովուրդը ուղղակի ժողովրդավարություն կիրառելով հրապարակում կընտրի այդ կառավարությունը:
3. Ժամանակավոր անցումային կառավարությունը 1-1.5 տարում պետք է ապահովի նոր սահմանադրության մշակումն ու ընդունումը հանրաքվեով և օրինական իշխանության մարմինների ձևավորումը ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում:
«Հանուն Հայաստան պետության» ճակատ
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44