ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ: Ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը: «Մենք համոզված ենք, որ հիմնվելով Ձեր փորձի վրա, Դուք լավագույնը պետք է անեք, որ Ձեր ղեկավարման տարիներն ընթանան հայրենիքի զարգացման համար ծրագրերի իրականացմամբ ու ստեղծարար նախաձեռնությունների իրագործմամբ՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-նշված է շնորհավորանքում:
Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ընթացքող հավաքներին՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը վստահ է, որ կողմերը կշարժվեն երկխոսության սկզբունքով ՝ շրջանցելու համար այն անհաճո դրությունը, որի բացասական հետևանքները կարող են ուրախացնել միայն հայ ժողովրդի թշնամիներին:
Շնորհավորանք է հղել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ով վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր արգասաբեր գործունեությունն ի բարօրություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի: «Վստահ ենք, որ Դուք, լինելով մեր պետականաշինության ակունքներում, փորձառության և վճռականության պակաս չեք զգալու դիմակայելու նորանոր մարտահրավերներին: Ընդունեք մեր երախտագիտությունը, որովհետև մշտապես մենք տեսնում ենք և գիտակից ենք Ձեր հոգատար և հավասարակշիռ մոտեցմանը Հայ կաթողիկոսե համայնքի հանդեպ»,-նշված է ուղերձում:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Տեր Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարքի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լիահույս ենք, որ Ձեր այս հույժ կարևոր առաքելությամբ կկարողանաք համայն հայության ակնկալություններն ու առաջադրանքներն իրականացնել ի նպաստ խաղաղ, բարգավաճ և հզոր Հայաստանի, նպաստելով հայրենիքի բոլոր տարրերի միջև արդյունավետ միասնականությանն ու համագործակցությանը»:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը՝ հույս հայտնելով, որ վարչապետի գլխավորած կառավարության նոր կազմին կհաջողվի իրականացնել օրենսդրական, տնտեսական, քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կայուն և արդյունավետ գործընթաց: «Ձեզ ենք փոխանցում հաջողության մեր լավագույն բարեմաղթանքները՝ ի շահ մեր հայրենի երկրի բարօրության»,-ասել է Սեդրակյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44