Ապրիլի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները:
Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և Քուվեյթի հետ երկկողմանի համագործակցության ոլորտները:
- Քուվեյթի հետ մեր երկրի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և կարծում եմ՝ համագործակցության եզրեր կարող ենք գտնել նաև մեր ոլորտում, մասնավորապես քաղպաշտպանության և բնական աղետների ռիսկի նվազեցման հարցերում, - նշեց Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից երկկողմանի համագործակցությունը խթանելու նախաձեռնության համար՝ դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին նշեց, որ նման հանդիպումները նպաստում են միմյանց ավելի լավ հասկանալու և փոխգործակցության քայլերը նախանշելու գործընթացներին:
- Հայաստանը բարեկամ երկիր է Քուվեյթի համար, և կարծում եմ մենք կարող ենք մեր բաժինը ունենալ մեր երկրների միջև դրական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում, - ավելացրեց դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին որպես ապագա երկկողմ համագործակցության առաջին քայլ նախապատատրաստել և ստորագրել ՀՀ ԱԻ նախարարության և Քուվեյթի Պետության համապատասխան կառույցի միջև աղետների ռիսկի նվազեցման խնդիրների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը Քուվեյթի պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հյուրերն այցելեցին նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին, եղան ԱԻՆ հոգեբանական ծառայությունում և Աղետների բժշկության կենտրոնում:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44