Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների և թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի:
Այս մասին ասվում է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարության մեջ։
«Չլինելով իշխանափոխությունը հեղափոխական ճանապարհով իրականացնելու քաղաքականության կողմնակից, որը կարող է ուղեկցվել բռնությամբ, արյունով, ներքին և արտաքին այլ սպառնալիքներով, այդուհանդերձ, կուսակցությունը ողջունում է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր իրենց քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ ահազանգում են երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների մասին` ակնկալելով արագ, վճռական և արմատական փոփոխություններ:
Կուսակցությունը ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի և ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի և բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարևորում է ազատ լրատվական հանրության և լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և հասարակության առջև հաշվետու վերաբերմունքը:
Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք սադրանքի, ժողովրդին և ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:
Իշխանությունը, հասարակությունը և քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության և ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:
Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձևավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:
Ելնելով վերոշարադրյալից՝ ‹‹Oրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական և քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական և քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:
Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ և ձերբակալություններով, և թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ և երկարաժամկետ վտանգներ և ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձևավորմանը, մշակելով իրավիճակի հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսևորումներ, ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական և քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձևավորում:
Դա կապահովի և կերաշխավորի նոր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում և փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսևորելու ազատ և արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը և Հայաստանում ձևավորել նոր որակի և, ինչու ոչ, նաև երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության և լայն համախոհության իշխանություն»,-ասվում է հայտարարությունում։
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01