Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից` «Ազատ հայրենիք», Հայ Հեղափոխական դաշնակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, «Շարժում-88» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` անդրադառնալով վերջին օրերին ՀՀ–ում տեղի ունեցող իրադարձություններին։
Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար:
Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով:
Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:
Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01