Բոլորը գիտեն, որ օրական պետք է խմել նվազագույնս 1,5 լիտր ջուր: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ խմել ջուր: Newsyou.info-ն առաջարկում է ձեր սովորույթները կազմակերպել այնպես, որպեսզի ջուրը օգնի ձեր օրգանիզմին աշխատել` մաքրելով այն և նպաստելով նիհարելուն:
1. Մեկ բաժակ ջուր նախքան սնվելը: Խմեք մեկ բաժակ ջուր սնվելուց 20 րոպե առաջ: Այդպես դուք կնվազեցնեք ձեր ախորժակը և քիչ սնունդ կընդունեք:
2. Մի խմիր սառը ջուր: Գերապատվություն տվեք սենյակային ջերմաստիճան ունեցող ջրին: Համարվում է, որ օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում սառը ջուրը տաքացնելու վրա, իսկ յուղոտ սնունդը պնդանում է և դժվարությամբ է ներծծվում ստամոքսի մեջ: Իրականում սառը ջուրը կարող է նպաստել ավել քաշ հավաքելուն: Այն նպաստում է, որ սնունդը ստամոքսում 20 րոպե քիչ է մնա, իսկ արդյունքում նորից սնվելու ցանկություն է առաջանում:

3. Լավ է մաքուր ջուրը: Եվրոպայում սեղանի վրա սովորաբար դրվում է մաքուր ջրով ջրաման, կամ այն մատուցում են հիմնական ուտեստից առաջ: Եթե դուք սնվում եք դրսում՝ խնդրեք մեկ բաժակ մաքուր ջուր: Այդպես դուք ոչ միայն օգուտ կբերեք ձեր առողջությանը, այլ նաև դրամապանակին, քանզի մաքուր ջուրն ավելի էժան է:
4. Ապակի’ պլաստիկատի փոխարեն: Նախապատվություն տվեք ապակե տարրայում պահվող ջրին կամ խմեք եռացված ջուր: Պլաստիկե տարրաներում պահվող ջուրը վնասակար է առողջության համար բիսֆենոլի քիմիական միացման պատճառով: Բիսֆենոլը հատկապես ակտիվ է անցնում ջրի մեջ, երբ այն տաք է: Այն բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա:

5.Անհամ ջուր: Եթե ձեզ դուր չի գալիս մաքուր ջրի համը, փորձեք փոքր-ինչ լավացնել այն ավելացնելով կիտրոնի կամ նարնջի թարմ հյութ:
6.Որքան ջուր: Հիշեք, որ խմելու չափաբաժինը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ավանդական 8 բաժակ ջուրը հարմար չէ միջին տարիքի կնոջ համար, ով շոգ եղանակին դուրս է եկել խանութներով շրջելու:
7.Ոչ գազով ջրին: Գազով ջուրը փքում է փորը և առաջացնում է գազեր: Որոշ հետազոտություններ ուղղակի կապ են տեսնում գազով ջրի և երիկամներում քարի առաջացման միջև:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03