Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սխալ է համարում այն կարծիքը, թե խաղաղ ցույցերը կարող են անընդմեջ շարունակվել։
«Ինքնին ցույցի խաղաղ լինելը դեռևս չի նշանակում անսահմանափակ հնարավորություններ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը երաշխավորում է քաղաքացիների խաղաղ ցույցի իրավունքը, այնուամենայնիվ, երկրորդ մասով նույնպես սահմանում է, որ այլոց իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով` այդ խաղաղ ցույցը ևս ենթակա է սահմանափակման։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ ցույցը խաղաղ է, չի նշանակում, որ պետք է անսահամանափակ իրականացվի», - այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Կոստանյանը։
Նա հստակեցրել է, որ այլ անձինք նրանք են, ովքեր ընդհանրապես չեն մասնակցում ցույցերին, քանզի ցույցին չմասնակցող քաղաքացիները ևս ունեն իրավունքներ, որոնք պետք է պաշտպանել։
«Եթե բնակչության 90 տոկոսը հիմա ցույցին մասնակից լիներ, ապա այդ պայմաններում անգամ պետությունը պարտավոր էր, մյուս 10 տոկոսի իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով, սահմանափակել ցույցերի հնարավորությունը», - ընդգծել է Կոստանյանը։
Հարցին, թե եթե ցույցին չմասնակցող անձին ցույցերը չեն խանգարում, ճանապարհը չեն կտրում, ինչո՞ւ պետք է նրա իրավունքները պաշտպանել, Կոստանյանը արձագանքել է, որ այդ անձը միակը չի կարող լինել և միշտ էլ կգտնվեն անձինք, ում այդ ակցիաները կխանգարեն։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55