Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:
«Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ: Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,– գրել է նա:
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Սևանի բաժանմունքում է։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար։ Գործողության ժամանակ տասնյակ ցուցարարներ բերվեցին Ոստիկանություն, այդ թվում՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանին, իսկ ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ վերջիններս ձերբակալվել են:
Երեկ ողջ օրվա ընթացքում ավելի քանի 200 ցուցարար է բերվել Ոստիկանություն։
Հանրապետության հրապարակում երեկ հրավիրված հանրահավաքն անցկացվեց առանց Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաքին ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պայքարը շարունակվելու է։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44