Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև բոլոր այն գործողությունները, որ ձեռնարկվում են իշխանության կողմից, հենց իրավիճակին համարժեք քայլեր են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, ՀՀԿ-ն ադեկվատ պատկերացում ունեն՞, թե ինչ է կատարվում Հայաստանի փողոցներում:
«Մարդկանց քանակը դեռևս չի նշանակում միջոցների անհնարինություն: Չասենք իշխանության կողմից, պետության կողմից, որովհետև դա պետական խնդիր է, այստեղ իշխանություն կամ ընդդիմություն կամ ինչ-որ քաղաքական կոնտեքստ ես չեմ կարող քննարկել, ես կարող եմ քննարկել, թե արդյոք պետությունն ունի՞ բավարար ռեսուրսներ պաշտպանելու հանրային շահերը:
Այո, պետությունն ունի բոլոր ռեսուրսները հասարակական կարգը պաշտպանելու համար, սահմանադրական կարգը պաշտպանելու համար»,- ասել է Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե ումի՞ց պաշտպանելու, հարյուր հազարավոր մարդկանցի՞ց, պատգամավորը պատասխանել է. «Հասարակական կարգի պաշտպանությունը պետության պարտականությունն է, որը պետությունն ունի անկախ իրավիճակից, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով է ընդդիմություն: Վաղը, օրինակ, կամ երբևէ, որ որևէ ընդդիմություն դառնա իշխանություն, ինքն էլ է պարտավոր հասարակական կարգը պահպանել: Եվ պետությունն ունի այսօր պարտավորություն՝ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու՝ թե´ ցուցարարների, թե´ ցուցարար չհամարվող քաղաքացիների»:
Այն դիտարկմանը, թե ցուցարարների իրավունքները չպաշտպանվեցին, որովհետև նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց, Գևորգ Կոստանյանը նշել է, որ ինքը չի կարող բոլոր դեպքերին գնահատական տալ, բայց հիշեցրել է, որ բազմիցս խոսել է այդ մասին, որ ուժի կիրառումը շատ ժամանակ պարտավորություն է ոստիկանության համար և դա սահմանված է «Ոստիկանության մասին» օրենքով:
«Եվ դա միայն Հայաստանին չէ բնորոշ կամ Հայաստանի իրավական համակարգով սահմանված չի եղել: Դա ցանկացած պետության մեջ տարածված կանոն է, որ ոստիկանությունն իր պարտավորությունները կատարելու համար իրավասու է նաև կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք: Հիմա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կիրառված ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հարցը լրիվ այլ խնդիր է, իրավապահ մարմինները գնահատականը կտան, վստահ եմ»,-ասել է Կոստանյանը։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44