Օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել: Դա միայն արտակարգ ռեժիմի դրության դեպքում է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք բանակը կարո՞ղ է ներգրավվել երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
«Բանակի ներգրավվածության վերաբերյալ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում է և շատ հստակ, առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ուժի, որն անհրաժեշտ է համապատասխան ռեժիմի պայմանները պահպանելու համար»,-ասաց Սարգսյանը:
Հարցմանը, թե մտադրություն կա՞ ԶՈՒ-ն ներգրավելու, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը չի ասել, որ մտադրություն կա, այլ պատասխանում է հարցին, թե որ դեպքում կարող է բանակը ներգրավվել, և ինչ է սահմանում օրենսդրությունը:
«Իմ և մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ դրության կարիք չպետք է լինի ո´չ հիմա, ո´չ հետագայում, բայց օրենքով սահմանվում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ: Հուսանք` դա պետք չի լինի մեր երկրին»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե Հանրապետության հրապարակում ելույթ է ունեցել նաև ապրիլյան պատերազմի մասնակից, ի՞նչ գնահատական կտա դրան պաշտպանության նախարարը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ շատ լավ է գնահատում, որ առհասարակ բոլոր քաղաքացիներն արտահայտեն իրենց կարծիքը, բայց ելույթ ունեցողն ապրիլյան պատերազմի մասնակից չէր:
«Նա պատերազմի օրերին առաջնագծում չի եղել, մարտական գործողությունների չի մասնակցել, բայց ի՞նչ տարբերություն, ենթադրենք մասնակցել է կամ չի մասնակցել, ինքն էլ քաղաքացի է ու իր կարծիքն ունի»:
tert.am
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55