ARM | RUS |

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները

24.04.18 | 15:56

«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք մարդասերների՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության և Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար

Այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Այսօր «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.

1. Չո Լա Աուն, իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեև ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

2. Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն և իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առևանգումների փորձերից տուժածներին և սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաև Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

3. Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների և թրաֆիքինգի դեմ։

Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգևատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլարի պարգևով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորայի» յուրաքանչյուր հերոսին առաջարկվել է այս տարվա 1,000,000 դոլարի մրցանակին առաջադրել թվով մինչև երեք կազմակերպություն։ Չո Lա Աունն առաջադրել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières International), «Բժշկական օգնության մալայզիական ընկերություն» (Malaysian Medical Relief Society) և «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով» (International Catholic Migration Commission – ICMC) կազմակերպությունները։ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն առաջադրել է «Օազիս Սան Խուան դե Դիոս» (El Oasis San Juan de Dios) և «”Ու Յից Կա-ան” բնապահպանական գյուղատնտեսության դպրոց» (La Escuela de Agricultura Ecológica U Yits Ka'an) կազմակերպությունները։ Սունիտա Քրիշնանն առաջադրել է «Փրաջվալա» (Prajwala), «Վերջ կանանց և երեխաների թրաֆիքինգին» (Stop Trafficking & Oppression of Children & Women – STOP) և «Սանլափ Հնդկաստան» (Sanlaap India) կազմակերպությունները։

Օսկարակիր դերասան և մարդասիրական գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող Ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։ Հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրվել են երեք հերոսներ։

«Ձեր առջև մարդասերներ են, որոնք շատ բան են զոհաբերել՝ անընդհատ պայքարելով ներկայիս ամենադժվարին հումանիտար ճգնաժամերի առաջնագծում»,– ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ խոսելով Ընտրող հանձնաժողովի անունից:

«Լինելով միանգամայն տարբեր վայրերից և ապրելով տարբեր պայմաններում՝ «Ավրորայի» հերոսներն ամենախոցելի մարդկանց պաշտպանելու պատրաստակամության մարմնավորումն են։ Հայ ժողովուրդը, որը հարյուր տարի առաջ տառապել է ցեղասպանությունից, ևս զգացել է այդ կարողության շնորհը։ «Ավրորա» մրցանակի նպատակն է ճանաչման արժանացնել դրա դրսևորումները, մեծարել խիզախ այս անհատներին և նրանց անմնացորդ նվիրումը, որպեսզի այս մարդկանց անցած ուղուն հարգանքի տուրք մատուցելուն զուգահեռ շարունակենք մարդասիրության և երախտագիտության շղթան»։

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Բժիշկ Թոմը, ինչպես նրան անվանում են տեղացիները, «Գթության Մայր» կաթոլիկ հիվանդանոցում տարիներ շարունակ հասանելի է եղել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր և սպասարկել ավելի քան 750,000 մարդու ընդամենը 500 մահճակալ ունեցող հիվանդանոցում։ Ամեն օր բժիշկ Թոմը բուժում է մարդկանց, որոնք դիմում են իրեն ամենատարբեր հիվանդություններով՝ ռմբակոծություններից ստացած վերքերից սկսած մինչև մալարիա, թերսնում, բորոտություն և այլն։

«Ես երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին մեր ջանքերը գնահատելու և դափնեկիրներին իրենց գործն առաջ մղելու հարցում անչափ անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար»,– ասել է Թոմ Քաթինան։ «Իսկ ամենակարևորը գուցե այն է, որ այս մրցանակն օգնում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց շատերս ականատես ենք լինում ամեն օր, սակայն որոնք այդպես էլ մնում են չլուսաբանված։ Մրցանակի շնորհիվ մենք այժմ հնարավորություն ունենք պարզաբանելու Նուբա լեռներում տիրող իրավիճակը, և ես մեծ սպասումով եմ նայում այն լույսին, որը մրցանակը կարող է սփռել այն հրատապ հիմնախնդիրների վրա, որոնց աշխարհի տարբեր կողմերում դիմագրավում են այս տարվա հերոսները»։

2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» («Խաղաղության Տուն») խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին և փախստականներին։ Մրցանակի առաջին դափնեկիրը դառնալուց հետո նա աջակցել է հինգ երկրում իրականացվող 11 ծրագրի՝ առաջ մղելով բուրունդացի փախստականների կրթության հիմնախնդիրները, զբաղվելով կանանց, աղջիկների և սեռական բռնության ենթարկված անձանց ներգրավմամբ, ինչպես նաև փախստականների և մարդկային թրաֆիքինգից տուժած անձանց ռեաբիլիտացիայով։

2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանն ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքի ավարտին։ Այդ միջոցառումներից են Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է, որտեղ հումանիտար ոլորտի և գորժարար առաջնորդները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունն ինչպես կարող է ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։ Այս տարվա քննարկումների ընթացքում նախատեսված են զրույցներ երեք հերոսների հետ, որոնք կներկայացնեն իրենց պայքարի պատմությունների մանրամասները։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։


ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների...

20:03

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական...

15:37

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝ 13,4%

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝...

15:04

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող...

15:03

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի...

15:02

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար....

14:48

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են...

14:33

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի....

14:16

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

14:04

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար Մելոյան

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար...

13:48

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ...

13:34

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները. Գագիկ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել...

13:15

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն. Վեհափառ Հայրապետ

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող...

13:00

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված...

12:46

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

12:37

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ...

12:17

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների...

12:04

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի լինի

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի...

11:45

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

11:18

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

09:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44