Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մեծ խանդավառությամբ ընդունեց Կարեն Կարապետյանի վերադարձն ու վարչապետ նշանակվելը՝ նրա հետ կապելով հաճախ նաև անհավանական թվացող հույսեր: Արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն այնքան բաձր էր , որ հենց նրան վստահվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդել ՀՀԿ քարոզարշավը և խորհրդարանական քարոզարշավի ժամանակ շատ քաղաքացիներ հնչեցնում էին տեսակետ,որ իրենք իրենց ձայնը ՀՀԿ-ին են տալիս Կարեն Կարապետյանի խաթր:
Նախորդ ընտրություններին շատ-շատերը ընտրեցին ՀՀԿ-ին միայն այն բանի համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ :
Կարեն Կարապետյանն էլ իր հերթին թե՛ մինչ խորհրդարանական ընտրությունները, թե՛ ընտրություններից հետո կայացնում էր որոշումներ և կատարում քայլեր, որպեսզի հուսախաբ չաներ իրեն ընտրող քաղաքացիներին, և հենց այդ որոշումների և քայլերի արդյունքում Կարեն Կարապետյանին հաջողվեց ապահովել մեր օրերի համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7,5 տոկոսանոց , նոր ներդրումներ բերել Հայաստան,ակտիվացնել Հայաստանից արտահանումն ու ներկրումը, կատաղի պայքար ծավալել կոռուպցիոն ռիսկերի և կաշառակերության դեմ , ապաքաղաքականացնել վարչապետի պաշտոնը և հավասար աչքով նայել գործարարներին (ՊԵԿ-ը Վարդան Հարությունյանի գլխավորությամբ սկսեց ստուգումներ կատարել և հարկային հավասար դաշտ բերել նաև հանրապետական գործարարների բիզնեսները, ինչպես նաև էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հարկային և մաքսային համակարգում), քանդել ուռճացված պետական համակարգը, որտեղ հիմնականում աշխատում էին հանրապետականները կամ նրանց բարեկամները ….
Փաստն այն է, որ Կարեն Կարապետյանը ժողովրդին խոստացած տնտեսական ակտիվությունն ու աճը ապահովել է , որը շարունակվում է նաև այս տարի և ընթացիկ տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում արդեն գրանցվել է ավելի քան 10 տոկոսանոց տնտեսական աճ: Եվ ահա Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից արժանապատիվ հեռանալուց հետո Հանրապետականն ունի բոլոր իրավական և բարոյական հիմքերը ժողովրդի մեծամասնության կողմից հարգված և քվե ստացած Կարեն Կարապետյանին վերադարձնելու վարչապետի պաշտոնը :
Կարեն Կարապտյանի վարչապետությունը լինելու է լեգիտիմ և եթե առաջիկա օրերին տեղի ունենալիք քվեարկության ժամանակ ՀՀԿ-ի խորհրդարանական ֆրակցիան և նրա գործընկեր ՀՅԴ-ն վստահության քվե տան Կարեն Կարապետյանին և ընտրեն վարչապետ սա լինելու է նաև Հայաստանի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը :
Իսկ թե ինչու հանրապետականներն ու Կարեն Կարապետյանը ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին առաջարկեցին լինել վարչապետ դա ՀՀԿ-ի ներքին խնդիրն էր , որն այլևս ակտուալ հարց չէ, քանզի Սերժ Սարգսյանը, տեղիք տալով Նիկոլի շանտաժներին, հեռացավ վարչապետի պաշտոնից՝ ապրիլի 24-ի նվիրական օրը մեր պետականությունը չխայտառակելու և մեր քաղաքացիների արյունը չթափելու տեսլականով մտահոգված :
Երբ վաղը Նիկոլ Փաշինյանը նստի Կարեն Կարապետյանի հետ երկխոսության սեղանին, նա պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի ոչ թե ուլտիմատումների և շանտաժի լեզվով խոսելու, այլ իսկապես երկխոսելու, քաջ գիտակցելով, որ նստած է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից քվե ստացած, տնտեսական ռեալ բարեփոխումներ կատարած և տնտեսական աճ ապահովված գործչի դիմաց :
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32