ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ դարձյալ կիրառել է «Մեծ Եղեռն» բառերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ դատապարտվեցին մահվան երթի Օսմանյան Կայսրության վերջին տարիներին: Մենք հիշատակում ենք 1915թ. իրադարձությունները և սգում զոհերի և տառապյալների համար:
Մենք նաև օգտագործում ենք պահը՝ ճանաչելու քաջությունն այն անհատների, ովքեր ձգտեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան վերապրածներին օգնություն ցուցաբերելու և համայնքները վերակառուցելու համար, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ տալ բռնությանը, իսկ հետագայում Մերձավոր Արևելյան նպաստամատույցի միջոցով հավաքեց գումարներ՝ օգնելու հայ ժողովրդին: Խորը հարգանքով ենք արձանագրում հայ ժողովրդի դիմացկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և շատ անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում:
Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև վերադառնում ենք մեր հանձնառությանը՝ երաշխավորելու, որ նման կոտորածները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք ցավոտ տարրերով անցյալի ճանաչման ու դրա հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհին:
Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք ողջ աշխարհի հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հարգանքի նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ պարտավորվելով աշխատել միասին և կառուցել ավելի լավ ապագա»:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55