Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ըստ ժամանակացույցի մայրաքաղաքում շարունակվում է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը:
Մասնավորապես, թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից շուրջ 100-ն արդեն իսկ կառուցվել է: Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարածին տեղում հետևում և գնահատում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դրական գնահատելով ընթացող աշխատանքների նկատմամբ ցուցաբերվող հետևողականությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, նկատել է, որ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկների կողմից կառուցվող թեքահարթակների դեպքում նկատվում է որոշակի անհետևողականություն:
«Հաճախ նկատում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենց կառույցների մուտքերի մոտ թեքահարթակներ կառուցելիս զուտ դրա առկայության պահանջն են փորձում ապահովել, այլ ոչ թե դրա արդյունավետ կիրառումը: Եվ դա, միանշանակ, անընդունելի է: Այս հարցում անհրաժեշտ է խիստ վերահսկողություն իրականացնել և, սահմանված չափորոշիչներից թեկուզ աննշան շեղման դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ այն արագ շտկելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվություն տրամադրեք և համապատասխան լուծումներ առաջարկեք տնտեսվարողներին, որպեսզի կառուցված թեքահարթակները ձևական բնույթ չկրեն, այլ լինեն կիրառելի մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր դրանցից օգտվելու անհրաժեշտությունն ունեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է, ՃՈ հետ համագործակցելով, բացառել նաև փողոցներում կառուցված թեքահարթակների մոտ տրանսպորտային միջոցների կայանումը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել և ակտիվացնել մասնավորապես փոսանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Մենք հստակ խնդիր ենք դրել մայրաքաղաքում ամբողջությամբ ավարտել փոսանորոգման աշխատանքները: Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարների հետ ևս մեկ անգամ շրջեք բոլոր փողոցներում և բակերում ու եղեք հետևողական, որպեսզի լիարժեք ավարտենք այդ աշխատանքները: Համոզվա՛ծ եմ, որ այս հարցում ավելի պահանջկոտ ու սրտացավ լինելու դեպքում, առնվազն, մեկ տարի անց կարող ենք վստահ հայտարարել, որ Երևանում այլևս փոսեր չկան: Ուստի, եղեք հետևողական ու այնպես կազմակերպեք աշխատանքները, որպեսզի ունենանք ցանկալի արդյունքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում մոտակա օրերին կրկին մեծ թափով կշարունակվեն տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Զեկուցվել է, որ ծրագիրն առժամանակ դադարեցվել էր՝ շատրվանների խողովակների ներկրման գործընթացով պայմանավորված, ինչն արդեն իսկ ավարտական փուլում է: Հաշվի առնելով աշխատանքների առժամանակ դադարի հետ կապված հանրության շրջանում առաջացած մտահոգությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել ընթացող աշխատանքների մասին և փարատել քաղաքացիների մտահոգությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35