Ազատություն» ռադիոկայան. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի Մամուլի ազատության ցուցիչը: 180 երկրների ցանկում Հայաստանը 80-րդ տեղում է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում մամուլի ազատությունը մեկ կետով նահանջել է՝ 2017-ին 79-րդ տեղում էր:
Հրապարակված ցանկում Հայաստանի հարևաններն են աֆրիկյան Սիերա Լեոնեն, հետխորհրդային Մոլդովան: Տարածաշրջանային հարևաններից Հայաստանից առաջ է Վրաստանը՝ 61-րդ տեղում․ նախորդ տարվա համեմատ այդ երկրում մամուլի ազատությունը երեք կետով առաջընթաց է ապրել:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ երկիրը որքան շատ միավոր է հավաքում, այնքան՝ վատ, այնքան ցածր տեղ է գրավում: Հայաստանի տարածաշրջանային հարևան մյուս երկրները շատ ավելի հետ են՝ Ռուսաստանը 148-րդն է, տեղաշարժ չկա՝ 2017-ին ևս նույն տեղում էր, Թուրքիան 157-րդ տեղում է՝ երկու կետով նահանջ նախորդ տարվա համեմատ, Ադրբեջանը 163-րդ հորիզոնականում է, ավելի ցածր՝ 164-րդ տեղում է Իրանը: Ցանկի ամենավերջին՝ 176-180-րդ տեղերում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան: Այդ երկրները մնացել են նախորդ տարվա դիրքերում: Իսկ ամենաազատը մամուլը Սկանդինավյան երկրներում է՝ Նորվեգիայում, Շվեդիայում, որոնք նախորդ տարի ևս համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերում էին: Այնուհետև հաջորդում են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ջամայկան: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի հաղորդագրությունում նշել է, որ եվրոպական տարածքում արձանագրված է տագնապալից մթնոլորտ՝ երկու լրագրողի սպանություն, որոնցից մեկը՝ Մալթայում, մյուսը՝ Սլովակիայում:
Տեղի են ունեցել սպառնալիքներ հետաքննող լրագրողների նկատմամբ, բանավոր աննախադեպ հարձակումներ մամուլի վրա: Հետխորհրդային երկրների և Թուրքիայի մասին լրագրողական միջազգային կազմակերպությունը գրում է, որ նրանք շարունակում են լինել աշխարհում մամուլի ազատության անկման առաջին տեղերում: Տարածաշրջանի երկրների երկու երրորդը ցանկի 150-րդ հորիզոնականի մոտ են կամ ավելի ցածր:
Մասնավորապես բերվում է Ղրղըզստանի օրինակը, որը մեկ տարվա ընթացքում ամենամեծ անկումներից մեկն է գրանցել՝ միանգամից նահանջելով 9 կետով․ դա տեղի է ունեցել մամուլին հետապնդելու, ներառյալ՝ երկրի ղեկավարին վիրավորելու համար սահմանված աստղաբաշխական տուգանքների պատճառով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է՝ զարմանալի չէ, որ նման հետընթացի պատճառով տարածաշրջանը մամուլի ազատության առումով մոտեցել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ցուցանիշներին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44