16:25
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն այժմ Տիգրան Մեծ պողոտայով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ:
Փաշինյանը հայտնեց, որ շարժմանն է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:
Կապիտանը «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել և միացել է երթին: «Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, որովհետև չեմ կարողանա մահակով ու վահանով դուրս գալ իմ ժողովրդի առաջ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, քանի որ ժողովուրդը հանցագործություն չի կատարել»,- ասաց կապիտանը:
15:10
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, որը խմբակցության անդամների հետ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին, «Ազատության» հարցին՝ որն էր պատճառը, որ կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, փորձում էր անընդհատ խուսափողական պատասխան տալ, սակայն պնդմանը՝ փոշմանե՞լ է, որ կողմ է քվեարկել, ասաց. «Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն այդպես է ճիշտը: Միգուցե ես փոշմանել եմ, այո»
14:45
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը միացել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթին, «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը կքննարկի միասնական թեկնածու ունենալու հարցը:
Հարցին՝ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում իրեց համար ընդունելի՞ է, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն: Բայց դա քննարկման խնդիր է»:
Դիտարկմանը, թե իրենց խմբակցությունում տեղի ունեցավ «երկփեղկում», քանի որ «Ծառուկյան» խմբակցության միայն 1/3-ն է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թե քաղաքացիները, թե լրագրողներն իրավունք ունեն իրենց այդ հարցն ուղղել:
«Ես, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Լուիզա Սիմոնյանը, Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նոնա Առուստամյանը քվեարկել ենք դեմ, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ մյուս գործընկերները չպետք է կողմ քվեարկեին: Ես իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրելու, քանի որ կայացվել էր ազատ քվեարկելու որոշում: Յուրաքանչյուրն ազատ է եղել իր խղճի առաջ, բայց իմ խիղճը, արժանապատվությունը ինձ թելադրել է քվեարկել դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
14:01
Երևանի տարբեր փողոցներում երթերը շարունակվում են: Վանաձորում, Գյումրիում, Իջևանում ևս բողոքի ակցիաներ են անցկացվում:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33