ՀՀ Ազգային ժողովը 2018թ. մարտի 23-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանափակվեց քննչական գործողություններին ընթերակայի մասնակցությունը և նախատեսվեց քննչական գործողությունների կատարման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ։
Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունների կարեւորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է քննարկում, որի ժամանակ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հետաքննության և նախաքննության մարմիններին ներկայացրել է ՀՀ-ում ընթերակայի ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները:
Նշենք, որ նախկինում ընթերակայի մասնակցությունը պարտադիր էր մի շարք քննչական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ դեպքի վայրի զննմանը, արտաշիրմանը, քննմանը, դիակը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը և առգրավմանը, նմուշներ ստանալուն, քննչական փորձարարությանը, հեռախոսային խոսակցությունների ձայնագրված ժապավենի զննմանը և լսմանը, նամակագրության զննմանը և առգրավմանը:
Մի շարք քննչական գործողություններ կտեսաձայնագրառվեն։ Այդ քննչական գործողություններն են՝ դիակը ճանաչման ներկայացնելը, արտաշիրմումը։ Ընդ որում, դիակը ճանաչման ներկայացնելուն կարող է մասնակցել նաև մասնագետ, իսկ արտաշիրմումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետի մասնակցությամբ:
Ընդ որում՝ տեսաձայնագրառման պարագայում սահմանվել են նաև տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ օրենսդրական պահանջներ։ Դրանք են՝
• հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը.
• տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատումը հանդիսանում է քննչական գործողության ընդհատելու հիմք, իսկ քննչական գործողությունն ընդհատվելու դեպքում պետք է կազմվի առանձին արձանագրություն՝ նշելով ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից:
Եթե վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կամ օրենքի պահանջով որոշել է քննչական գործողության կատարման ընթացքը տեսաձայնագրել, ապա չի կարող որևէ պատճառով դադարեցնել տեսաձայնագրառումը, իսկ քննչական գործողությունը շարունակել՝ առանց տեսաձայնագրառման:
Փաստաթղթի կամ առարկայի զննությանը ընթերակա չի մասնակցում, եթե այն ներկայացրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2014թ. նախաձեռնեց ընթերակայի ինստիտուտը բարեփոխելու վերաբերյալ օրենսդրական գործընթաց: Նախագիծը քննարկվել է ոչ միայն շահագրգիռ գերատեսչությունների, այլև իրավաբան գիտնականների, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների հետ, որոնց առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01