Իսպանական հեղինակավոր El País պարբերականն անդրադարձել է երկրի Ազգային պատմական արխիվում պահվող փաստաթղթերին, որոնք փաստեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:
Այդ փաստաթղթերն իրենցից ներկայացնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների նամակագրությունը, որոնցում նկարագրվում են թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները:
Ինչպես պարբերականը նշում է, փաստաթղթերը ներառում են կոդավորված հեռագրեր, ձեռագրեր, վիճակագրություններ, մամլո հաղորդագրություններ և քարտեզներ, որոնք ուղարկվել են Մադրիդ: Փաստաթղթերում ներկայացված են նաև Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դել Առոյոյի և Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Անտոնիո դե լա Սիերվա ի Լովիտայի անձնական վկայությունները:
Խուլիան դել Առոյոն գաղտնի հեռագրերից մեկում ափսոսանք էր հայտնում «Ժամանակավոր օրենքի» հետևանքների համար, որը հենց նոր էր կազմվել և ուղղված էր հայերի դեմ: «Այն սարսափեցնում է թշվառ շահառուներին, որոնք ենթադրում են, թե ինչ բռնություններ են նախատեսվում այդ օրենքի հիման վրա»:
«Կիլիկիայի, Վանի և Ադանայի հայերը, որոնք փրկվեցին սարսափից, փախան Ամման, Բեյրութ, Հայֆա, Երուսաղեմ և Եվրոպա: Նրանք վերածվեցին փախստականների: Սակայն Հալեպ, Ռաքքա, Դամասկոս և Դեր Զոր քաղաքները վերածվեցին հայերի ոչնչացման համակենտրոնացման ճամբարների, և մինչ օրս էլ այդ քաղաքները կրակի մեջ են գտնվում», - ասվում է հոդվածում:
Դել Առոյոյի վկայություններում ասվում է. «Երիտթուրքերը հայտարարում են, որ իրենք բավական են ապրելու համար և պետք է ոչնչացնել բոլոր օտարերկրացիներին, ինչպես և վերջ տվեցին հայերին և հույներին»:
Կա ուշագրավ արխիվ, որը ներկայացնում է Իսպանիայի և Կոստանդնուպոլսի միջև նամակագրությունը, որը վերաբերում էր երաժիշտ Կոմիտաս վարդապետի դիվանագիտական պաշտպանությանն ու նրա ապահով տեղափոխմանը Վիեննա: Թուրքիայից Իսպանիա ուղարկված առաջին խնդրագրում ասվում է. «հայերի կոտորածների սկզբում Կոմիտասը հայտնվել Փոքր Ասիայում, սակայն Ամերիկայի դեսպանատան ջանքերի շնորհիվ նա վերադարձավ այս մայրաքաղաք»:
Երեք շաբաթ անց Դել Առոյոն տեղեկանում է, որ Թալեաթը որոշել է Կոմիտասին պահել թուրքական սահմանների ներսում հայտնի երաժիշտ լինելու պատճառով:
Իսպանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև դա արել են Բալերայան կղզիների, Կատալոնիայի, Նավառոյի և Բասկյան երկրի խորհրդարանները:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55