Կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը և փողոցում պայքարող ընդդիմության և իշխանության միջև բանակցություններ չլինելը անկառավարելի դարձնի իրավիճակը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է փոխվեն և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ իշխանության՝ բանակցություններ տանելու և դրա օրակարգի շուրջ մոտեցումները:
-Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ խոսվում էր, որ պետք է բանակցություններ լինեն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև՝ իշխանության անցնցում փոխանցումն իրականացնելու շուրջ: Բանակցությունները չեղարկվեցին: Կողմերը կարծես թե դրա համար մեղադրում են միմյանց: Դուք ի՞նչ տպավորություն ունեիք՝ բանակցություններ հնարավո՞ր էր, որ լինեին: Արդյոք հիմա իրավիճակը փակուղի՞ է մտել:
-Կողմերը գալիս են սեղանի շուրջ բանակցելու, երբ տեսնում են, որ իրենց այլընտրանքներն ավելի թույլ են, քան այն, ինչ իրենք կարող են սեղանին ստանալ: Եթե նրանց պատկերացմամբ՝ իրենք ուժեղ այլընտրանքներ ունեն, նշանակում է՝ իմաստ չունի բանակցությունների գնալու: Հնարավոր է, որ կողմերից յուրաքանչյուրը դիմացինին մեղադրի, բայց պրոֆեսիոնալ տեսակետից ասեմ, որ մինչև Նիկոլ Փաշինյանը չփոխի իր դիրքորոշումը, այն է՝ կա՛մ անում եք այն, ինչ ես պահանջում եմ, կա՛մ էլ ես վերադառնում եմ իմ վայրը և շարունակում եմ ճնշում գործադրել, հնարավոր է՝ վատ հետևանքներ լինեն: Այդպես չեն բանակցում:
Իշխանություններն էլ պետք է մի քիչ այլ կերպ մոտենան հարցին, որ կարողանան Նիկոլ Փաշինյանին բերել բանակցային սեղան: Նրանք պետք է ցույց տան, որ այլընտրանքը հիմնականում այդքան էլ հզոր չէ, որովհետև ստեղծված իրավիճակը հղի է տարբեր, շատ բարդ սցենարներով Հայաստանի համար:
Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքին կարողանա հարյուր հազար մարդ հավաքել, և պարադոքսը նրանում է, որ ինչքան շատ մարդ նա հավաքեց իր շուրջը, այնքան բարդ է լինելու նրա համար այդ մարդկանց կառավարելը, այնքան մեծ են լինելու հնարավորությունները տարբեր պրովոկատորների կողմից օգտագործել պահը և ինչ-որ սադրանք իրականացնել:
-Դու՞ք էլ, ինչպես իշխանությունը, կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի գալիս բանակցելու, այլ երկխոսելու է գալիս: Հաշվի առնելով, որ կարծես թե իր պահանջները կատարվում են, իր շուրջը մարդիկ ավելանում են՝ կարծում եք՝ արդարացվա՞ծ է նրա պահվածքը:
-Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի համախոհները նրան ադրենալին են հաղորդում: Եվ դա նրան մեծ հույսեր է տալիս, որ կկարողանա ճնշում գործադրել իշխանությունների վրա և ստանալ այն, ինչ իրենք են ուզում: Չեմ կարող ասել, որ նա հիմա բանակցում է: Բանակցությունը աշխատանք է՝ ուղղված մի տարբերակ գտնելուն, որը բոլոր կողմերի համար ընդունելի կլինի, իսկ նա նման քայլի չի գնում:
-Հայաստանն իսկապես բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր ոլորտներում: Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի քննադատություններն իսկապես հիմնավորված են: Բայց արդյոք այդ խնդիրների մասին խոսելուց զատ չպե՞տք է բանակցել, ամեն գնով, չզիջելով, հասնել ուզածին:
- Ես հասկանում եմ, որ բողոքի էլեկտորատը շատ հզոր է, և շատ հիմնավորված դժգոհություններ կան, բայց ժողովրդավարական մոտեցումն այլ պետք է լինի: Մենք պետք է գտնենք հնարավորություն՝ երկրում անցկացնելու ընտրություններ՝ արդար, մաքուր ընտրություններ, որոնք հնարավորություն կտան իշխանություն ստեղծել հենց այդ ճանապարհով և ոչ թե մարդկանց փողոց հանելով:
Միգուցե մինչև հիմա դա չէր կարող լինել: Բայց հիմա կա հնարավորություն բանակցելու, և ինձ թվում է, որ իրենք շատ էլ լավ հիմա բանակցում են: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենք բանակցում են թե՛ դաշնակների, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հետ, որպեսզի կարողանան մեծամասնություն լինել և Նիկոլ Փաշինյանին ընտրեն վարչապետ: Շատ լավ է, բանակցե՛ք: Դա նորմալ քաղաքական պայքար է:
Ինձ թվում է, որ մենք, ի վերջո՝ որպես ազգ, պետք է այդ հարցին պատասխանենք՝ ինչպիսի՞ն պետք է լինի իշխանությունը, ինչպիսի՞ն պետք է լինեն իշխանությունների հարաբերությունները հանրության հետ և ինչպե՞ս մենք կարող ենք վստահ լինել, որ ունենք մշտական ընթացք, որ իշխանությունը ժողովրդի կողմից է ընտրվում, նրանք լավ են աշխատում և այլն: 25 տարի է՝ այդ խնդիրն ենք փորձում լուծել: Հիմա հնարավոր է դա անել, և ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները գտնվում են մի երկու քայլ հեռավորության վրա այդ կետից: Հիմա կարևոր է՝ նրանք հասկանան, թե ինչ եղանակով են ցանկանում հասնել դրան: Առաջին մոտեցումը կարող է լինել ոչ սահմանադրական. չճանաչեն Սահմանադրությունը և պահանջեն, որ խորհրդարանը ցրվի: Մենք այդպես արդեն Սահմանադրություն էլ չենք ունենա, իսկ դա նշանակում է, որ նորից ամեն ինչ սկզբից պետք է սկսենք: Ինձ թվում է՝ իմաստ չկա դրա մեջ, և սխալ մոտեցում է: Կա մեկ այլ մոտեցում էլ. հետևել սահմանադրությանը և դրա շրջանակներում գտնել իրավիճակի լուծումը: Հուսով եմ՝ բոլորը՝ նաև հանրապետականները, պետք է ընդունեն, որ մեզ պետք են այդպիսի ընտրություններ:
-Հույս ունեք, բայց տեսնու՞մ եք այդ ճանապարհով շարժվելու ցանկություն քաղաքական ուժերի կողմից: Ձեր տպավորությամբ՝ ո՞վ է ընդհանրապես այստեղ ուժի դիրքերից խոսում:
-Ուժերի աղբյուրները տարբեր են: Իշխանությունների դեպքում օրենքն է խոսում, ուժային կառույցներն են նրանց ձեռքի տակ, լծակներն են շատ, բայց ընդդիմությունն էլ մի այլ ուժի աղբյուր ունի՝ չէի ասի՝ ժողովուրդն է, կասեի՝ մասնակցությունն է, և այդ մասնակցության թիվը գնալով աճում է: Հիմա մենք պետք է տեսնենք, թե որոնք են ընդդիմության և հանրության շահերը: Առաջինը ընտրությունների անցկացումն է՝ մաքուր և արդար, այնպիսի խորհրդարանի ձևավորումն է, որը չի ունենալու այլևս ազդեցություններ բիզնես ոլորտում: Շա՛տ լավ: Բոլորս այդ մասին երազում ենք: Երկրորդն ընդհանուր շահն է՝ ունենալ մի երկիր, որտեղ օրենքի առջև բոլորը հավասար են, և նաև բոլորը ցանկանում են, որ այդ ամենն արվի խաղաղ, առանց զոհերի, առանց դեստաբիլիզացիայի: Եթե այդ շահերն ընդհանուր են բոլորի համար, դա կիսում են նաև բոլոր քաղաքական ուժերը, ապա բոլորը պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են, որ հասնենք նպատակներին առանց կորուստների:
-Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար ընդօրինակման կերպար է Նելսոն Մանդելան: Հարավաֆրիկյան երկրի ղեկավար Նելսոն Մանդելայի կերպարը, հեղափոխական մոտեցումները, նրա բանակցային հմտություններն իսկապես ընդօրինակելի են: Կարո՞ղ ենք նմանություններ տեսնել հայաստանյան գործչի և համաշխարհային մարդասերի գործողություններում:
-Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես ծանոթ է Նելսոն Մանդելայի գործունեության հետ: Ես իմ պրոֆեսիոնալ կարիերայում 1990-ական թվականներին ունեցա հնարավորություն աշխատել Սիրիլ Ռամաֆոսայի (Հարավային Աֆրիկայի քաղաքական գործիչ) հետ, որը ժամանակին բանակցում էր Նելսոն Մանդելայի հետ: Կարող եմ ասել հետևյալը. Նելսոն Մանդելան 27 տարի անցկացրեց բանտում, և երբ ազատեցին նրան, Հարավաֆրիկյան Ազգային կոնգրեսում առաջին իսկ նիստի ժամանակ ինքն առաջարկեց, որ պարտադիր պետք է բանակցել սպիտակամորթների հետ: Իր կողմնակիցները՝ մարդիկ, որոնք իր հետ երկար ճանապարհ էին անցել, մտածեցին, թե Մանդելան ինչ-որ բան չի հասկանում, կոտրել են կամքը, բայց դա կարևոր չէր Մանդելայի համար, որովհետև ինքը հասկանում էր, որ զինված պայքարը շարունակելն անիմաստ էր, որովհետև պարտվելու էին, իսկ առանց բռնության պայքարը շարունակելն արդեն հնարավոր չէր, քանի որ դա թույլ չէր տալիս այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում տիրող իրավիճակը. կարող էին լինել սադրանքներ, կարող էին խնդիրներ ստեղծվել, որոնք կվերածեին իրավիճակը լուրջ քաղաքացիական պատերազմի: Մանդելան ասում էր, որ ինքն ունի իր տեսլականը պետության մասին, ասում էր, որ պետք է բանակցեն և այդ բանակցային ոճով գտնեն տարբեր խնդիրների լուծումը: Հուսով եմ, որ եթե Նիկել Փաշինյանն այդքան բարձր է գնահատում Նելսոն Մանդելային և իրոք իր համար Մանդելան հերոս է, ապա դասեր կքաղի վերջինիս արածից, կհասկանա, որ ինքը չի կարող ամեն ինչ վերահսկել: Դա է մեզ համար ամենամեծ խնդիրը: Գուցե Փաշինյանը չկարողանա ամեն ինչ վերահսկել, իրավիճակն իրոք դուրս գա վերահսկողության տակից, և բռնություն լինի:
-Փողոցներում, հրապարակում խոսվում է հաղթանակի մասին: Դուք ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Կարելի՞ է արդեն հաղթանակ արձանագրել:
-Միշտ պետք է սահմանել, թե ինչը պետք է համարել հաջողություն: Կարելի է հաղթանակ համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց երբ դիտարկում ենք ընդդիմության վերջնական նպատակներն ու ծրագրերը, ապա պետք է նկատենք, որ դեռ դրանց չեն հասել: Ինչպե՞ս են հասնելու. դեռ ճանապարհ կա անցնելու, և ես չէի ցանկանա մինչև դա անելը գնահատականներ տալ հաղթանակի մասին:
Տակտիկական հաղթանակ կա, այո՛: Դա հույս է տվել շարժմանը, որ իրենք կարող են հասնել իրենց մնացած բոլոր նպատակներին, իսկ դա կարող է բացասական դեր էլ խաղալ, իրենք հույսը դնեն դրա վրա, ոչինչ չանեն և դրանով լուրջ վտանգներ ստեղծեն իրենց ցանկությունների իրականացման համար:
-Որքան հասկացա մեր զրույցից՝ իրավիճակը փակուղային է: Դրանից դուրս գալու ճանապարհները, ըստ Ձեզ, որո՞նք կարող են լինել:
-Փակուղուց դուրս գալու համար երկու կողմն էլ պետք է քայլ անեն՝ դեպի ոչ թե իրար մերժելու, այլ բանակցելու: Դա անելուց հետո, նրանք կարող են հասնել ինչ-որ մի կարևոր կոնսենսուսի՝ ամենամեծ՝ հանրային շահի համար, մաքուր ընտրություններ անցկացնելու համար:
Երբ «Ելքն» ասում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ժամանակավոր վարչապետը, ես ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչն են իրենք ցանկանում պաշտպանել այդ դիրքով, ի՞նչ կփոխվի, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Գիտեմ՝ նրանց թվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը եղավ վարչապետ, ապա կկարողանան վերահսկել, որ Հանրապետականը չկարողանա հին մեթոդներն օգտագործել: Բայց այստեղ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ. եթե ժողովուրդն ընտրի հրապարակում, անլուրջ մոտեցում կլինի, և հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից: Եթե խորհրդարանում նա ընտրվի, ապա պետք է շատ լուրջ բանակցություններ ընթանան «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության միջև: Չգիտեմ՝ որքանով հաջողություն կունենան այդ բանակցությունները: Բայց ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվում, հնարավո՞ր է բանակցել. հնարավոր է, և պետք է բանակցվի այնպիսի տարբերակների շուրջ, որոնք հնարավորություն կտան Նիկոլ Փաշինյանին վերահսկողություն իրականացնել և անցկացնել արդար ընտրություններ:
Այստեղ պարադոքս կա. հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա, բայց չկարողանա վերահսկել ընտրական գործընթացը, և հնարավոր է՝ վարչապետ չլինի, այլ կարևոր, վերահսկող պաշտոններ զբաղեցնի և ապահովի այն, ինչի մասին մեր ժողովուրդն իսկապես երազում է՝ անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33