Հայաստանում էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը, որն ապրիլի 26-ին հաստատվեց ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ, դաշտ է բացում կուտակիչ կայանների ստեղծման համար: «Մենք գիտակցում ենք, որ էներգետիկ անվտանգության և անկախության այլ ճանապարհ չունենք, դրան հասնելու համար վերականգնվող ռեսուրսներից բացի այլ ճանապարհ չունենք, դրա համար երկարաժամկետում մեզ պետք են կուտակիչ հզորություններ: Արևային կայանները էներգիա արտադրում են, երբ արև է, հողմայինները, երբ քամի է: Երբ արև կամ քամի չկա, մենք խնդիրներ ենք ունենում: Այդ խնդիրը պետք է կոմպենսացնենք կուտակիչ հզորություններով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ պատրաստվում են մասնավորի ներգրավմամբ իրականացնել մարտկոցային տեխնոլոգիաներով կուտակիչ կայանների ծրագիր: Այն փորձնական բնույթ կկրի և հնարավորություն կտա հասկանալ ռեժիմային սահմանափակումներն ու առավելությունները, դրանց տեղակայման, չափերի հարցերը, կատարել կառավարման ճիշտ ձևի ընտրությունը: «Նախատեսում ենք ունենալ 14 ՄՎտ/ժամ հզորությամբ էլեկտրական կուտակիչ կայան, ներդրումը կատարելու է մասնավոր սեկտորը, ինչը մեզ հնարավորություն է տալու իրագործել մարտկոցային տեխնոլոգիական կայանների փորձարկումը: Մեր հաշվարկներով՝ մեզ 10 տարվա ընթացքում անհրաժեշտ կլինեն 300 ՄՎտ/ժամ կուտակիչ ունակությամբ մարտկոցներ»,-նշեց փոխնախարարը:
Պաշտոնյայի գնահատմամբ՝ այս տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնող էներգետիկայի լայնածավալ կիրառում՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: «Միաժամանակ սա շատ դրական է ազդելու ամբողջ համակարգի արդյունավետության վրա: Փորձելու ենք գիշեր-ցերեկ բեռը հավասարեցնել: Եթե այնպես անենք, որ բազային հզորությունները՝ ատոմակայանը, գազային կայանները, կարողանան հավասար բեռնվածությամբ աշխատել, այն համակարգին հավելյալ արդյունավետություն կբերի, ինչն էլ տնտեսական օգուտների կհանգեցնի: Վերջինս էլ դրականորեն կարող է ազդել վերջնական սակագնի վրա»,-եզրափակեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33