Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Ավստրիահայ համայնքի «Անի» երգչախմբի ելույթին և Վերֆելի արձանի մոտ պսակադրության արարողությանը հաջորդել են ավստրիահայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարների, Ազգային խորհրդի պատգամավոր Քուգլերի ելույթները:
Վերջինս իր խոսքում ընդգծել է 3 տարի առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ գործած ոճրագործության մեջ Ավստրիայի պատասխանատվությունը ճանաչելու մասին հայտարարության կարևորությունը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում կոչ է արել կրկին արժանի տուրք մատուցել ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելին, որն իր գրչին պատկանող «Մուսա լեռան 40 օրը» վեպի միջոցով կարողացավ ճշմարտացի կերպով լուսաբանել և համայն աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի ողբերգության և հերոսական պատմության մի կարևորագույն դրվագ, պայքարելու և մաքառելու հայի կամքն ու ուժը:
Դեսպան Կիրակոսյանը նաև շեշտել է, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի նախաշեմին անհրաժեշտ է փաստել, որ Հայոց պետականությունն է հանդիսանում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47