Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքի ուղղությամբ:
«Անհրաժեշտ է առավել հետևողական լինել ծաղկապատ և կանաչ տարածքների խնամքի ուղղությամբ, առավել ևս, որ տարեցտարի ընդլայնում ենք ոռոգման ցանցն ու, ըստ էության, ապահովել ենք պատշաճ խնամքի համար անհրաժեշտ հիմնական պայմանները: Նաև որոշակի ոճային մոտեցում ցուցաբերեք ծաղկապատման աշխատանքներում, որպեսզի տպավորություն չլինի, թե ով ինչ ծաղկատեսակ ունեցել, այն էլ տեղադրել է հարակից հատվածում, այդ թվում նաև տնտեսվարողները: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև խոտհնձի աշխատանքները, որպեսզի խուսափենք չորացած խոտի այրման հնարավոր դեպքերից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև անդրադարձել է հրավառությունների հետևանքով խոտի այրման հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու հանձնարարել է խստորեն վերահսկել նմանատիպ տարածքներում հրավառությունների կազմակերպումը:
«Հատկապես ամռանը հրավառությունները կարող են խոշոր հրդեհի պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել: Ըստ այդմ, համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ խիստ վերահսկողություն սահմանեք այդ ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը: Բացի այդ, խիստ հսկողության տակ պահեք նաև զվարճանքի օբյեկտներից հնչող երաժշտության և աղմուկի բարձրությունը, որպեսզի սահմանված ժամից հետո այն որևէ կերպ չխանգարի մեր համաքաղաքացիներին: Անշուշտ, հաճելի է, որ մեր հայրենակիցների ուրախանալու առիթները շատ են, բայց դրանք չպետք է լինեն մեր մյուս համաքաղաքացիների հանգստի ու անդորրի հաշվին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33