ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին հանրապետությունում ընթացող զանգվածային միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը: Հայտնի դարձող առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման՝ դրանց հետագա ընթացքը լուծելու և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով:
Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության հատկանիշներ և ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվաի 1-ին մասով, 2 դեպքի կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ, 308-րդ և 309-րդ հոդվածների հատկանիշներով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, և 2-ը քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ վարույթում:
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ բավարար փաստական տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան որոշումներ նաև դրանց ընթացքը լուծելու համար:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33