Հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունն ամփոփում է նախորդ տարում Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, գների և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության արդյունքները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Տարեկան հաշվետվությունն անդրադառնում է դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային համակարգերի զարգացման, ֆինանսական և արժեթղթերի շուկաների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, դրամաշրջանառության կազմակերպման ոլորտներում ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությանը և վերջինիս արդյունքներին:
Նշենք, որ 2017 թվականին Կենտրոնական բանկը, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6.0 %-ի և պահպանվել այդ մակարդակում: Վերջինիս ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներին, ինչի արդյունքում արձանագրվել է ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարվերջին կազմել է 2.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:
Բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաև վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները, հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:
Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման և վերահսկողության դաշտի միջոցառումները մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համակարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համարժեքություն և իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումը իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44