Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ երկրում կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու լուրը:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Էրդողանը խոստովանել է, որ տխրել է, երբ իմացել է Գյուլի առաջադրման ծրագրերի մասին:
«Տխրեցի: Նրանք (նկատի ունի ընդդիմությանը -tert.am) գուցե և ոմանց բաժանել են մեզանից: Որոշ մարդիկ հեռացել են կուսակցությունից: Ես հատ-հատ գիտեմ նրանց, նրանց հայացքները: Գիտեմ, թե ինչ են փորձում արած լինել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին քննադատել էր երկրի իշխանություններին՝ նշելով, որ Էրդողանի ու նրա կուսակցության վարած քաղաքականությունը կարող է մոտ ապագայում անդառնալի հետևանքներ ունենալ, և Թուրքիան կբախվի մի իրավիճակի, որը «տխուր կլինի բոլորի համար»:
Գյուլը նաև կոշտ քննադատության էր ենթարկել երկրի իշխանություններին՝ կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: Գյուլը պնդել էր, որ արտաքին քաղաքականության հզորացման համար Թուրքիան նախ պետք է ամուր լինի ներսից, իսկ պատերազմը միշտ պետք է ամենավերջին ընտրությունը լինի երկրի համար:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44