Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
««Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության:
Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատության մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը:
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:
Սև ցուցակներ, հետո երևի անցանկալիների ցուցակներ, հետո երևի գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ...
Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿհեռացիր-ին այլ #Պետությունվերացիր-ին:
Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զգացմունք է պետք, այլ բանականություն:
Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:
Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս»»:
Նկատենք, որ երեկ օրվա ավարտին, հանրահաաքից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «վերջ քաղաքական առևտրին», իսկ հանրահավաքում էլ իր առաջարկած օրակարգով ժամադրեց Կարեն Կարապետյանին։ Սակայն այսօր մինչև նախանշված ժամկետը՝ ժամը 12։00-ն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսնակը հայտարարեց, որ բանակցությունները անհեռանկարային են։ «Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել, չեն կարող համարվել բանակցություններ», - ասել էր խոսնակը։
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01