Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք խնդրում ենք հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաև մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա այսօր Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- ասել է Զատուլինը:
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ ժամանել են Երևան: Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներիբ և Դաշնային խորհրդի անդամներիբ բաղկացած խումբը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ արա Բաբլոյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: «Մեր նպատակն է ծանոթանալ ստեղծված իրավիճակին, քննարկում ենք խորհրդարանական ապագա գործունեության պլանը:
Միանշանակ, հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել»,- մանրամասնել է Զատուլինը:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55