20։13
«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը շարքային գյումրեցուն դիմելով՝ նշեց. «Շնորհակալություն քեզ, քո թասիբին, քո պայքարին»:
Նա ասաց, որ արդեն երկար տարիներ պայքարող, երբեք չհուսահատվող, չընկճվող գյումրեցիները մշտապես շարունակել են այդ պայքարը:
«Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ մեր թասիբի, մեր նամուսի, մեր հաղթանակի համար: Այսօր ժամանակն է ընդամենը երեք-չորս օր կանգնել, կռել այդ հաղթանակը, ամեն մեկս պարտավոր ենք մեր բաժին բեռը վերցնել»,- ասաց նա:
20։05
Դերասան Հայկ Մարությանը նախ նշեց, որ այսօր պատահաբար պարզել է՝ արմատներով գյումրեցի է : Մարությանը նշեց՝ որպեսզի արդեն իսկ ձեռք բերված հաղթանակը լինի վերջնական, ևս մեկ քայլ կա՝ անելու, այն է՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: «Իսկ դրա համար պետք է ունենանք մեր ժողովրդական թեկնածուն»,- ասաց նա:
Մարությանը հիշեցրեց՝ այս շարժումն աշխարհի ամենախաղաղ շարժումն է, որին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները ձեռքերը վեր պարզեցին:
19։56
Դերասանուհի Արսինե Խանջյանը նշեց, որ դժվարանում է բառերով արտահայտել իր ապրումները:
«Ես այսօր այստեղ եմ պարզապես, որ մարմնիս վրա զգամ այն գործը, որ արել եք»,- ասաց նա: Խանջյանը նշեց, որ Սփյուռքը միշտ գիտակցել է՝ պետք է մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, սակայն չի իմացել մասնակցության ճիշտ ճանապարհները:
«Ոչ թե մենք պետք է այդ փոփոխությունը բերենք, այլ այսօր դուք եք որ կարող եք հաղթել ու փոփոխություն բերել: Նիկոլ Փաշինյանը ձեզ պարզապես ուղղություն տվեց»,- ասաց նա:
Խանջյանը ողջունեց անկախությունը մարդկանց հոգիներում, կամքում, հավատքում, նշեց, որ կարևորը ազատ, անկախ Հայաստանն է:


19։35
Ողջունելով հանրահավաքի մասնակիցներին՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այլևս չկա ատելություն, կա միայն սեր՝ ժողովրդի, երկրի, մարդու հանդեպ:
«Այդ սերը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հանդիպել է բոլորիդ, բոլորից ստացել է սեր, դարձել մեծ ալիք, սրբել-տարել այն փոքր ատելությունը, որ մնացել էր մեր երկրում»,- ասաց նա:
19։26
Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը»նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը: Գյումրիում է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Հանրահավաքի մասնակիցները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընդունեցին «Ողջույն, Նիկոլ», «Նի-կոլ, վար-չա-պետ» կոչերով, «Նիկոլ, Գյումրին քեզի սիրե գը» և այլ պաստառներով:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց չթուլանալ, չհոգնել և շարունակել պայքարել իրենց ազատությունների և արժանապատվության համար:
«Տարակույս չունեմ, որ մենք ունենալու ենք մեր ազատ և արդար Հայաստան»,- ասաց նա:



20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44