Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը:
Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը:
«Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանի խոսքերը, թե Փաշինյանի առաջարկը նախորդից չի տարբերվում և անընդունելի է, որ օրակարգ ներկայացնում է մի կողմը, իսկ մյուսին նման հնարավորություն չի տրվում:
Կարապետյանի կողմից Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը մերժելու թեմային անդրադարձել է «Akşam» թերթի կայքը, որը ներկայացրել է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած իրավիճակին նախորդած գործընթացները՝ սահմանադրական փոփոխություններ, վարչապետի պաշտոնում Սարգսյանի ընտրությունը, բողոքի ակցիաներ: Նշվում է նաև, որ ընդդիմությունը Սարգսյանին մեղադրում է պետությունը վատ ղեկավարելու, տնտեսությանը վնաս հասցնելու մեջ:
Թուրքական լրատվականը ներկայացրել է Սարգսյանի հրաժարականից բացի Փաշինյանի մյուս պահանջները՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Timetürk» լրատվական կայքը գրում է, որ 3-րդ շաբաթն է, ինչ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում: «Հայաստանի նախագահը հանդիպել է ցույցերի առաջնորդ Փաշինյանի հետ» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է կատարվել Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը:
Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի հանդիպման մասին կայքը գրում է, որ նրանք քննարկել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցը:
«Haberler» լրատվական կայքը ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ 2 լուր է հրապարակել: Կայքը ներկայացրել է, որ Փաշինյանը Կարապետյանին հրավիրել է բանակցությունների 2-րդ փուլի, որը պետք է տեղի ունենար «Մարիյոթ» հյուրանոցում: Ինչպես նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է հանդիպել ցուցարարների առաջնորդի հետ:
Կայքը, հղում անելով Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ ցուցարարների առաջնորդը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Habertürk» լրատվական կայքը «Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Կրեմլը հայտարարություն է արել…» նյութում անդրադարձել է Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը, Փաշինյանի պահանջներին, ինչպես նաև այս հարցով Հայաստանի ամենամերձավոր դաշնակիցներից Ռուսաստանի հայտարարությանը:
«Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծվի հնարավորինս կարճ ժամանակում և բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»-հայտնում է «Habertürk»-ը:
«Ապրիլի 24-ը և Հայաստանի դասերը» վերտառությամբ հոդվածում Հայաստանում ընթացող գործընթացներին անդարդարձել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Էդուարդ Տանձիկյանը:
Պոլսահայ հոդվածագիրը թվարկել է Թուրքիայում հայ համայնքի դժվարությունները, որոնցից են խստացվող պայմաններում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել-չանցկացնելու հարցը, Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում պետության միջամտությունը:
Այս համատեքստում նա գրում է. «Հոռետեսության մատնվելու կարիք չկա: Ամենածանր օրերին անպայման մի ելք գտնվում է: Նայե՛ք Հայաստանին, նայե՛ք Երևանին: Երիտասարդները տնօրինեցին իրենց ճակատագիրը և առաջին քայլն արեցին դեպի մեծ փոփոխություն»:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55