Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեսակետ է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը, լավ ծանոթ է մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին և, բնականաբար, վարչապետի շատ լավ թեկնածու է:
Նա ևս մեկ անգամ նշել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը և ԲՀԿ-ն միացել են համաժողովրդական շարժմանը, և կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչներն այսօրվա ընդվզմանը մասնակցել են:
Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վահե Էմֆիաջյանի արտահայտած տեսակետին, նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի համաժողովրդական շարժմանը միանալը ենթադրում է, որ շարժմանը միացած բոլոր ուժերի միջև պետք է համաժողովրդական կոնսենսուս ձևավորվի:
«Բանակցությունների ընթացքում, մինչև մայիսի 1-ը, պետք է ձևավորվի ապագայի քայլերի հաջորդականության մասին հստակ կոնսենսուս: Ինչ վերաբերում է Էնֆիաջյանի կողմից արտահայտած մտքին, ապա նա նկատի ունի, որ «Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր և Գագիկ Ծառուկյանը, այո՛, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել նաև մեր թեկնածուն: Եվ թեկնածուի մասին հարցը ոչ միայն անձին է վերաբերում, այլ մեր ծրագերին, քանի որ կյանքը ցույց է տվել որ դրանք բավականին կենսունակ են: Այնպես որ, իմ կարծիքով, այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է նաև քաղաքական երաշխիքներ ապահովեն ապագայի շուրջ: Եվ այդ մասին ոչ թե պետք է մայիսի 1-ից հետո խոսել, այլ նոր կառավարության ձևավորումից առաջ»,- ասաց Մ. Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե նման երաշխիքներ չլինեն, չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես գա իր սեփական թեկնածուով: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը համաձայն է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.
«Անձամբ ես այդ հարցը չեմ քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ և չեմ կարող ասել, թե նա ինչ կարծիք ունի այս առնչությամբ: Եկեք չշտապենք, քանի որ վաղը Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին»:
Արմինե Գրիգորյան
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44